Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Անիտա Հարությունյանի ծննդյան տոնն ու հայտնի հյուրերը

Shoppingamania

Parties

Անիտա Հարությունյանի ծննդյան տոնն ու հայտնի հյուրերը

Thursday, 06 June 2019 10:06

Մի քանի մրցույթների տիտխոսակիր, թոփ մոդել Անիտա Հարությունյանը հունիսի 2-ին Royal Yerevan-ռեստորանում նշում էր իր ծննդյան տարեդարձը: Տարեդարձի մանրամասների, հայտնի հյուրերի, անմոռանալի անակնկալների և իհարկե սիրելիի անակնկալի մասին մոդելը պատմեց paparazzilife.am-ին: Հոբելյարը դեռ կեսգիշերին ընկերներին և հարազատներին տանն է հյուրընկալել.

<<Մեր շրջապատում դա ավադույթ է, գիտեի, որ հյուրեր եմ ունենալու: Մեր գիշերային հավաքույթները միշտ շատ հետաքրքիր և ուրախ են անցնում: Պետք է նշեմ, որ այս տարի առանձնահատուկ էի սպասում և պատրաստվում ծննդյանս տարեդարձին և այդպես առանձնահատուկ ու տարբերվող էլ անցավ այդ օրը: Նվերների, անակնկալների, բարեմաղթանքների իսկական տեղատարափ էր: Իմ կողքին էին հարազատներս, բարեկամներս, ընկերներս և մեր շոու բիզնեսի ներկայացուցիչներից ոմանք: Ես ևս մեկ անգամ հասկացա, որ ես սիրված ու գնահատված եմ, իսկ դա այս կյանքում ինձ ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Տորթիս մոմերը փչելիս, մինչև երազանք պահելը շնորհակալություն հայտնեցի Աստծուն այն ամենի համար ինչ ունեմ և խնդրեցի, որ պահպանի այն: Անկեղծ կլինեմ ու կնշեմ, որ այս պահին ամենամեծ երազանքս է իմ սեփական ընտանիքն ունենալը>>:

Այն հարցին, թե մոդելը ինչ անակնկալ է ստացել սիրելիից վերջինս պատասխանեց.

<<Սիրելիիցս անակնկալներ ստանում եմ գրեթե ամեն օր՝ նա ջանք ու եռանդ չի խնայում ինձ ժպիտ պարգևելու և երջանիկ տեսնելու համար, իսկ ծննդյանս անակնկալը վստահեցնում եմ, որ տարբերվող ու ինչպես միշտ օրիգինալ էր, թույլ տվեք չբացել փակագծերը>>:

Մոդելը հավելեց նաև, որ հունիսի 10-ին Royal Yerevan ռեստորանում որպես հատուկ հյուր ներկայանալու է և հենց ինքն է հանձնելու Միսս Ինստագրամ և Միսս Ֆեյսբուք մրցույթներում հաղթող գեղեցկուհիների մրցանակները, որը կրկին կլուսաբանի paparazzilife.am-ը:

 

 

  • ԻՆՈՐԻՆ ՆՇԵՑ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 10 ՏԱՐԻՆ
    ԻՆՈՐԻՆ ՆՇԵՑ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 10 ՏԱՐԻՆ

    Inori խանութ-սրահը նշեց իր 10 ամյակը: Տաս տարի միասին`որակյալ և գեղեցիկ զարդեր կանանց և տղամարդկանց համար:

  • Art Wine Tour
    Art Wine Tour

    Հետաքրքիր նորամուծություն մեր մայրաքաղաքում, որը հունիսի 2֊ին պաշտոնապես մեկնարկեց ամառային սեզոնի բացումը Nicetours-ի հետ միասին։

  • Հունիսի 1-ը ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ
    Հունիսի 1-ը ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

    Թումանյանական տարվանն ընդառաջ, ոգեշնչված նրա հիասքանչ ստեղծագործություններով, Երևանի Շոկոլադի Գործարանը, չխախտելով ամենամյա ավանդույթը, այս տարի նույնպես հունիսմեկյան առիթով կազմակերպել է հայկական թեմատիկայով միջոցառում:

  • Հունիսի 1-ը Burberry, Polo Ralph Lauren և Rosie խանութ-սրահներում
    Հունիսի 1-ը Burberry, Polo Ralph Lauren և Rosie խանութ-սրահներում

    Burberry, Polo Ralph Lauren և Rosie խանութ-սրահները Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ փոքրիկների համար պատրաստել էին տարբեր հետաքրքիր միջոցառումներ, համեղ հյուրասիրություն և անակնկալ նվերներ:

  • June 1 - Pijama party at Panorama Resort
    June 1 - Pijama party at Panorama Resort

    Ուրախ տրամադրություն, վառ գույներ, հրաշք մանուկներ...

  • Հունիսի 1-ը ԾԻՐԱՆԻ-ում
    Հունիսի 1-ը ԾԻՐԱՆԻ-ում

    Մանուկների պաշտպանության օրվա մեր գերհագեցած գրաֆիկի ամենագունեղ կանգառներից մեկը եղավ Ծիրանի այգիներում` բոլորին արդեն անչափ ծանոթ և հարազատ Tsirani Garden-ում։

Վիդեո

Ֆոտոսեսիա

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ