ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

Ուրբաթ, 21 Հունիսի 2019 11:18

Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք: Բուլղարիան Եվրոպայում ճանաչվել է ամենամատչելի երկրներից մեկը և իդեալական տարբերակ Է ամառային հանգիստը կազմակերպելու համար: Օրերս Prestige Tour-ը կազմակերպել էր շնորհանդես, որի շրջանակներում տեղի ունեցավ խաղարկություն, ներկայացվեց բուլղարական ողջ մշակույթը: Շնորհանդեսի շրջանակներում հրավիրված էր Հայաստանում Բուլղարիայի դեսպան` Մարիա Պավլովան, հրավիրված էին նաև տուրիստական գործակալություններից տուր-օպերատորներ, ովքեր հնարավորություն ունեցան մասնակցելու Prestige Tour-ի կողմից կազմակերպած խաղարկությանը:

Բոլոր ծովափերն այստեղ ծածկված են հրաշալի դեղին ավազով, Սև ծովի ջրերը տաք են ու հաճելի։

Իդելական տարբերակ է թե ակտիվ հանգիստ նախընտրողների համար,քանի որ այստեղ կան մեծ թվով բառեր և ակումբներ,այդպես էլ ընտանեկան հանգստի:

Բուլղարիայում երեխաների հետ հանգստանալը շատ հարմար է: Այստեղ բոլոր ծովափերում ավազը մանր է, և ծովն էլ ափի մոտ համաչափ է խորանում, ինչը շատ կարևոր է փոքրիկ երեխաների համար: Բուլղարիայում հանգստանալիս երեխան միանշանակ չի ձանձրանա, նրան սպասում են բազմաթիվ ակվապարկեր, մանկական լողավազաններ, զվարճանքի վայրեր, լունապարկներ

Բուլղարական խոհանոցը շատ համեղ է, և չկա մեկը, ով փորձի այն և պարզապես չսիրահարվի այդ համեղ ուտելիքներին:

Ծովափնյա հանգիստը Բուլղարիայում ( Bulgaria ) կազմակերպելիս հաշվի առեք, որ ընդհանուր առմամբ այստեղ ավելի զով է, քան նույն աշխարհագրական գոտում գտնվող երկրներում: Միջազգային համբավ ունեն բուլղարական առողջարաններն ու հանգստյան տները, հատկապես՝ սևծովյանները : Արևային ափ (Sunny Beach) հանգստյան գոտին ամենահայտնի և ակտիվ հանգստավայրն է,բաղկացած է հյուրանոցների մեծ բազմազանությունից։

Մի հետաքրքիր փաստ. Բուլղարիայում` հակառակ Հայաստանի, համաձայնության դեպքում գլուխը աջ ու ձախ են տանում, իսկ առարկության դեպքում գլխով են անում:

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ