Կայքը գործում է 2013թ.-ից՝ նախկինում աշխատելով այլ անվամբ, 2016թ.-ի հունավարից վերանվանվեց PaparazziLife.am, իսկ մարտի 30-ին տեղի ունեցավ <<PaparazziLife.am Ֆոտոմրցանակաբաշխություն 2015>>-ը, որի ժամանակ հանդիսավոր կերպով ներկայացվեց կայքի նոր անվանումը:
Կայքի կողմից մշակված գովազդային ծրագրի միջոցով մենք լուսաբանում ենք այն ամենը, ինչ կատարվում է ձեր հաստատությունում: Դա կարող է լինել հավաքածուի ցուցադրում, նոր առաջարկների գովազդային լուսաբանում, յուրաքանչյուր ինֆորմացիա, որը կցանկանաք դարձնել հանրային: Մենք տրամադրում ենք թարմ տեղեկատվություն և աշխատում, որ մեր ընթերցողն առաջինն իրազեկվի քաղաքի անցուդարձին, տեղեկացված լինի հայկական նորաձևության տներում, շոուբիզնեսում կատարվող կարևոր և ամենահետաքրքիր իրադարձությունների մասին, և ընդհանրապես, աշխատում ենք մատուցել յուրօրինակ և օգտակար նորություններ…
Մենք որսում ենք հայտնի մարդկանց կյանքից հետաքրքիր կադրեր, նկարահանում ենք երեկույթներ, ցերեկույթներ, ցուցադրություններ, տարատեսակ միջոցառումներ, ինչպես նաև կազմակրպում ենք ֆոտոսեսիաներ:
Կայքում կգտնեք նաև վերոհիշյալ ոլորտներին առնչվող հետաքրքիր մեկնաբանություններ, հարցազրույցներ և տեսանյութեր:
PaparazziLife.am կայքում կարող եք գտնել Ձեր լուսանկարը…J, որոնք որսացել են մեր Paparazzi-ները:
P.S. Այս ամենից բացի, ինքներս կազմակերպում ենք տարբեր տեսակի միջոցառումներ…