Բարեգործական համերգ

Երկուշաբթի, 24 Հունիսի 2019 16:08

Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

Կայացավ երկար սպասված Ժպտացող Գույներ,, բարեգործական համերգը՝ ..Միշտ Ժպտա ես քո ընկերն եմ.. խորագրով:

Գեղեցիկ ու շքեղ համերգային ծրագրի հասույթը, որը փոխանցվեց ..Հայ Մայրեր.. բարեգործական ՀԿ-ին՝ կազմեց 1. 010 000 դրամ:

Մշակույթի Նախարարության աջակցության շնորհիվ համերգասրահի համար վճարվել է ինքնարժեքից ցածր գումար՝ 300 000դրամ։

Տպագրական նյութերը անվճար իրականացրել էր Texart Print տպագրատունը:

Բեմի ծաղկային ձևավորումը ապահովվել էր Cataleya Flowers Art Studion:

Երեխաների սիրելի պղպջակները տրամադրել էր Your Holiday ընկերությունը։

Go Travel ընկերությունը գեղեցիկ անակնկալ նվեր արեց, որը շահեց հենց Հայ Մայրեր հկ֊ի շահառու փոքրիկներից մեկը իր մայրիկի հետ։

Մշտական գործընկեր Jermuk Group-ի փոխանցած ֆինանսական աջակցության մեծ մասը օգտագործվել էր ընթացիկ անհրաժեշտ ծախսերը հոգալու համար։

Lentex, Mavi՝ EY ընկերությունների, ,,Փոքրիկ Իշխան,, կրթահամալիրի, ,,Իմ Քայլը,, հիմնադրամի, ինչպես նաև մեր ընկերներից մի քանի անհատների փոխանցած տոմսերի գումարով հրավիրվել էին երեխաներ շարք բարեգործական հկ-ներից։ Նշենք նաև ,որ համերգին ներկա էին ,,Հայ Մայրեր, բարեգործական հկ-ի մոտ 300 շահառուներ իրենց մայրիկների հետ։

Քաղաքի ամենամեծ համերգասրահներից մեկի ընտրությունն էլ պատահական չէ՝ որպեսզի կարողանային բոլորին սիրով հյուրընկալել՝ ինչքան շատ, այնքան ավելի լավ՝ չէ որ բարությունը երբեք շատ չի լինում։

Համերգի նախաձեռնող, մեր շատ լավ ընկեր Ռուբինա Գրիգորյանը և ,,Հայ Մայրեր,, հկ-ի հիմնադիր Նարինե Մանուկյանը իրենց խորհին շնորհակալությունն են հայտնում բոլոր մասնակից երգիչ երգչուհիներին, պարային խմբերին, համերգի հաղորդավարուհուն, կամավորներին, աջակիցներին, ընկերներին, գործընկերներին, ամենաբարի և ամենաջերմ հանդիսատեսին, ինպես նաև համերգասրահի ողջ անձնակազմին։ Հատուկ շնորհակալություն մասնակից երեխաների ծնողներին և խմբերի ղեկավարներին, ովքեր կարևորելով համերգի նպատակը գնեցին տոմսերի մեծ մասը: Միայն այս միասնական բարության շնորհիվ կայացավ այս գեղեցիկ ու բարի համերգային ծրագիրը, որը բացի ֆինանսական օգնություն տրամադրելը, ունի մի շատ կարևոր առաքելություն՝ ևս մեկ անգամ ասել, որ բոլորս հավասար ենք և բոլորս կարող ենք հասնել մեր երազանքներին՝ անկախ մեր առանձնահատկություններից։ Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ բարեգործության համար պետք չէ լինել հարուստ, այլ միայն ու միայն պետք է ցանկություն ունենալ միանալու բարի գործին հնարավորության սահմաններում՝ այս դեպքում նույնիսկ 1 տոմս գնելով։

Մենք ևս շատ ուրախ ենք, որ կարողացանք այս բարի նախաձեռնության մի մասնիկը դառնալ:

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ