Հետաքրքիր նորամուծություն մեր մայրաքաղաքում, որը հունիսի 2֊ին պաշտոնապես մեկնարկեց ամառային սեզոնի բացումը Nicetours-ի հետ միասին։ Հետաքրքիր հավաքույթ֊հանդիպում, որը ներառում է շփում բնության հետ, նկարչություն, գինու համտես, դե իսկ որպես խորագիր կարելի է այ այսպիս ձևակերպում տալ` ART+WINE+PARTY: ART WINE PARTY աննախադեպ միջոցառման նախաձեռնողը Հայաստանում Nicetours տուրիստական ընկերությունն է, ով մեծ սիրով հրավիրում է բոլորին մասնակցելու այս զվարճալի և անմոռանալի տպավորություններով լի մեկօրյա շրջագայությանը:
Photo Tour + Art Wine Party-ին հիանալի առաջարկ է անցկացնելու Ձեր օրը բնության գրկում պրոֆեսիոնալ լուսանկարչի ուղեկցությամբ և իրականություն դարձնելու Ձեր վաղեմի երազանքը՝ մտերմիկ միջավայրում մասնակցելով նկարչության վարպետաց դասերի, որը կվարի նկարչուհի Լանա Գրիգորյանը (MansArt Studio): Ի դեպ, Nicetours ընկերությունը կազմակերպում է Art Wine Party- ին Ձե՛ր իսկ նախընտրած վայրում, Ձե՛ր իսկ նախընտրած մարդկանցով, այդ ամենն ընտրում եք Դու՛ք, իսկ կազմակերպիչներն իրենց կողմից խոստանում են ապահովել անմոռանալի զգացողություններ, դե Դուք փորձեք պատկերացնել Ձեր հյուրի դեմքի արտահայտությունը, երբ նա կյանքում երբեք ձեռքին վրձին չբռնելուց հետո սկսում է անթերի կտավ նկարել` տիրապետելով ծրագրին հատուկ բացառիկ տեխնիկային: Հաջորդ Party-ին կկայանա ս.թ.-ի հունիսի 13 –ին: Շտապե՛ք ամրագրել Ձեր Photo Tour + Art Wine Party-ին:
+374 (98) 68-23-32
+374 (96) 21-23-32
58 M. Mashtots Ave., Yerevan
Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
Instagram: @armnicetours
FB: Nicetours
#MansArt , #Nicetours, #Phototour , #Artwineparty