Հունիսի 1-ը ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

Հինգշաբթի, 06 Հունիսի 2019 07:03

Թումանյանական տարվանն ընդառաջ, ոգեշնչված նրա հիասքանչ ստեղծագործություններով, Երևանի Շոկոլադի Գործարանը, չխախտելով ամենամյա ավանդույթը, այս տարի նույնպես հունիսմեկյան առիթով կազմակերպել է հայկական թեմատիկայով միջոցառում, որի նպատակն է ներկայիս սերնդին ծանոթացնել և ներգրավվել մեր այնքան հետաքրքրաշարժ բակային խաղերիը՝ ուղեկցված հայկական երգ - երաժշտությամբ, փահլեվանով, հեքիաթի հերոսներով և այլն: Ցույց տալ, թե իրենց ծնողները՝ մեր աշխատակիցները, ինչպիսի միջավայրում են անցկացրել իրենց մանկությունը, և ինչ հետաքրքրույուններ են ունեցել: Հին ու նոր ժամանակների խաչմերուկում հայտնվեցին կերպարներ՝ մեծ դինոներ, որոնց դեռ ոչ բոլոր մեծերն ու փոքրեր են ծանոթացել: ԴԵ իսկ մերօրյա մուլտֆիլմի սիրելի հերոսներն ապահովեցին շատ ժպիտներ և դրական էմոցիաներ մեր փոքրիկներին:

 

 

Տարածքի ինտերիերային տարրերը նույնպես ընտրվել էին հայկական թեմատիկայով.

Միջոցառման աջակիցներն են՝ ՋԱՀ հիմնադրամը, ՛՛Սովռանո՛՛, ՛՛Վիդիս Դիստրիբյուշն՛՛, ՛՛Դիստրիմեքս՛՛, ՛՛Յունիքորն Թրեյդ՛՛ ընկերությունները: Հատուկ հյուրերի ցանկում էին Ջավախցի երեխաները, մանկատան և անապահով ընտանիքի երեխաները, գործարանին կից բնակվող հարևան երեխաները:

«Երևանի Շոկոլադի Գործարան»-ի պատմությունն սկսվեց 2006 թվականին, երբ այն դեռ կոչվում էր «Սոնագրո» և հայկական շուկա մուտք գործեց իր առաջին ապրանքանիշերով՝ հայ սպառողին ներկայանալով կոնֆետների և ալրային հրուշակեղենի տեսականիով: Հաջող մուտքը շուկա ընկերության համար խթան հանդիսացավ կտրուկ բարելավելու թողարկվող արտադրանքի տեսականին ու որակը, ինչպես նաև ընդլայնել ապրանքի իրացման շուկաները:

Ըստ էության, 2015թ.դրվեց ընկերության նոր պատմության սկիզբը: Մասնագիտանալով շոկոլադի արտադրության մեջ և գիտակցելով իր դերը հայկական շոկոլադի միջազգային ճանաչման գործում՝ նախկին Սոնագրո ընկերությունը վերանվանվեց Երևանի Շոկոլադի Գործարան՝ դառնալով Հայաստանի այցեքարտերից մեկը միջազգային հարթակում: Ընկերությունն այսօր շուկային ներկայանում է <<Mark Sevouni>> <<Sonuar>> և <<PapiHDAN>> բրենդերով:

Երևանի շոկոլադի գործարանը շարունակական քայլեր է ձեռնարկում ոչ միայն տեղական, այլ նաև արտասահմանյան շուկայում իր դիրքերն ամրապնդելու համար:

Ընկերությունն ընդգրկված է Հայաստանի առաջին 500 խոշոր հարկատուների ցանկում, իսկ աճող շրջանառության և նոր աշխատատեղերով շարունակական համալրման շնորհիվ գործարանին հաջողվում է ապահովել ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական արդյունավետություն: Արտադրական գործընթացում կիրառվող նորագույն տեխնիկայի և տեխնոլոգիայի շնորհիվ ապահովվող բարձրորակ և նորագույն դիզայներական լուծումները թույլ են տալիս շուկայում մրցել մի շարք հայտնի միջազգային բրենդերի հետ:

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ