Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ՆԱԻՐԻԱՆԻ ՆՈՐ ՀԱԿԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Shoppingamania

Parties

ՆԱԻՐԻԱՆԻ ՆՈՐ ՀԱԿԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԲԱՆԱՁԵՎԸ

Monday, 22 April 2019 15:55

Ընկերությունը թողարկեց ցերեկային շիճուկ`վայրի մասուրի կորիզայուղով:

Գեղեցիկ բրանչի շուրջ Նաիրիան հայկական ապրանքանիշի հիմնադիրը՝ Անահիտ Մարկոսյանը, ներկայացրեց մաշկը երիտասարդ պահպանելու նոր բանաձև:

 

 

Նաիրյանը ընդլայում է հայկական կոմետիկայի ընտրանին` առաջարկելով հերթական նորարարությունը. հակատարիքային ցերեկային շիճուկ վայրի մասուրի կորիզայուղով: 2012-ին հիմնադրված Նաիրիանը առաջին հայկական բնական կոսմետիկա արտադրող ընկերությունն է, որն իր բանաձեւերը ստեղծում է արոմաթերապիայի սկզբունքների եւ մանրակրկիտ գիտական հետազոտության հիմքում:

 

 

Այս նոր ստեղծագործությունը հասանելի է միայն ընկերության երևանյան բուտիկներում, սակայն շուտով այն կներկայացվի նաև մի շարք միջազգային շուկաներում` տարբեր ազգությունների սպառողներին ներկյացնելով հայկական բարձրակարգ ու արդյունավետ նոր արտադրանքը: Մասուրի շիճուկը կարող են օգտագործել թե՛ չոր, թե՛ նորմալ և թե՛ յուղոտ մաշկ ունեցող կանայք և աղջիկները: Նոր հակատարիքային բանաձևում շեշտադրված են հայկական լեռնաշխարհի հատուկ բաղադրիչներ՝ համադրված մասուրի, ծիրանի կորիզայուղերով, դամասկյան վարդի եթերայուղերով: Հարթեցնող և պաշտպանող ցերեկային շիճուկը խթանում է մաշկի սնուցումը` մաշկին փոխանցելով կենսատու վիտամիններ A և C, օմեգա 9 կարոտինոիդներ, տրետինոիդներ, որոնք խորը սնուցում մաշկը և հաղորդում էլաստիկություն: Նաիրիանը հպարտությամբ զարգացնում է հայկական մասուրի կիրառման ավանույթը ժամանակակից գիտական մեթոդներով:

 

 

Մասուրի կորիզի յուղը բարձր է գնահատվում մաշկի խնամքի ժամանակակից միջոցներում, քանի որ մաշկը կարող է արագորեն ամբողջովին կլանել այն: Գեղեցության աշխարհում այն շատ սիրված է հատկապես հակաօքսիդիչ բետա-կարոտինի բարձր քանակության շնորհիվ. վերջինս կանխում է վաղահաս ծերացման նշանները և պաշտպանում է մաշկը վնասակար ազդեցություններից:

Ինչպես Նաիրյանի մյուս բոլոր ապրանքները, այս շիճուկը նույնպես չի պարունակում պարաբեններ, հանքային յուղ, հիդրոքինոն, սիլիկոններ, ֆորմալդեհիդ, արհեստական բուրր և այլ վնասկար նյութեր:

facebook - https://web.facebook.com/nairiancosmetics/

Հեռ.՝ 060 445445

 

 

  • ԻՆՈՐԻՆ ՆՇԵՑ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 10 ՏԱՐԻՆ
    ԻՆՈՐԻՆ ՆՇԵՑ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 10 ՏԱՐԻՆ

    Inori խանութ-սրահը նշեց իր 10 ամյակը: Տաս տարի միասին`որակյալ և գեղեցիկ զարդեր կանանց և տղամարդկանց համար:

  • Art Wine Tour
    Art Wine Tour

    Հետաքրքիր նորամուծություն մեր մայրաքաղաքում, որը հունիսի 2֊ին պաշտոնապես մեկնարկեց ամառային սեզոնի բացումը Nicetours-ի հետ միասին։

  • Հունիսի 1-ը ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ
    Հունիսի 1-ը ԵՐԵՎԱՆԻ ՇՈԿՈԼԱԴԻ ԳՈՐԾԱՐԱՆՈՒՄ

    Թումանյանական տարվանն ընդառաջ, ոգեշնչված նրա հիասքանչ ստեղծագործություններով, Երևանի Շոկոլադի Գործարանը, չխախտելով ամենամյա ավանդույթը, այս տարի նույնպես հունիսմեկյան առիթով կազմակերպել է հայկական թեմատիկայով միջոցառում:

  • Հունիսի 1-ը Burberry, Polo Ralph Lauren և Rosie խանութ-սրահներում
    Հունիսի 1-ը Burberry, Polo Ralph Lauren և Rosie խանութ-սրահներում

    Burberry, Polo Ralph Lauren և Rosie խանութ-սրահները Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ փոքրիկների համար պատրաստել էին տարբեր հետաքրքիր միջոցառումներ, համեղ հյուրասիրություն և անակնկալ նվերներ:

  • June 1 - Pijama party at Panorama Resort
    June 1 - Pijama party at Panorama Resort

    Ուրախ տրամադրություն, վառ գույներ, հրաշք մանուկներ...

  • Հունիսի 1-ը ԾԻՐԱՆԻ-ում
    Հունիսի 1-ը ԾԻՐԱՆԻ-ում

    Մանուկների պաշտպանության օրվա մեր գերհագեցած գրաֆիկի ամենագունեղ կանգառներից մեկը եղավ Ծիրանի այգիներում` բոլորին արդեն անչափ ծանոթ և հարազատ Tsirani Garden-ում։

Վիդեո

Ֆոտոսեսիա

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ