Joom!Fish config error: Default language is inactive!
Please check configuration, try to use first active language
Մայիսի 31-ին, երեկոյան ժամը20:00, օպերայի JAZZVE սրճարանում հավաքվել էին ջազասեր ունկնդիրներ՝ վայելելու Զառա Մարկոսյանի ելույթը: Երգչուհին մենակ չէր բեմում, նրա հետ էին ՙՙՙ ՙ The Lighting Band”-ի տղաները. ստեղնաշար՝ Գարիկ Սարիբեկյանը, բաս-կիթառ՝ Սուրիկ Զաքարյանը, սաքսոֆոն Արթուր Եղիազարյանը, հարվածային գործիքներ՝ Գևորգ Չարչյանը և գիտարիստ Արթուր Սողոյանը:
Մայիս ամսվա վերջին շաբաթը Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հիփ- հոփ խրախճանք էր: Հայաստանի լավագույն հիփ-հոփ պարողները հավաքվել էին ցուցադրելու իրենց պարային հմտությունները: «Անսահման հիփ հոփ» մրցույթի շրջանակներում Հայաստան էին ժամանել հանրահայտ Soul Street Dance պարային քառյակը, ովքեր անցկացրեցին նախընտրական փուլեր ինչպես Երևանում, այնպես էլ Չարենցավանում և Վայքում:
Արդեն երրորդ տարին է Եվրոլինգվա Միջազգային Լեզուների Ինստիտուտը կազմակերպում է ամառային դպրոց, որը թույլ է տալիս նախադպրոցական տարիքից մինչև ավագ դպրոցի բոլոր աշակերտներին հավաքվել ջերմ ու չափազանց մտերմիկ միջավայրում պրակտիկորեն օգտագործելու այն ամենն ինչ սովորել են դպրոցում, ինչպես նաև խաղի ու զվարճանքի միջոցով էլ ավելի հարստացնելու օտար լեզուների իմացությունը: