Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Հարցազրույց MEMO բրենդի համահիմնադիր John Molloy-ի հետ

Հարցազրույց MEMO բրենդի համահիմնադիր John Molloy-ի հետ

Monday, 26 May 2014 12:10

 

 

Հայաստանում էր աշխարհահռչակ MEMO բրենդի համասեփականատեր John Molloy-ն, ով չէր եկել ձեռնունայն, այլ բերել էր իր հետ չափազանց օրիգինալ բույրեր, որոնք այսուհետ ներկայացված կլինեն HERMITAGE խանութ-սրահում: 

 

 

Paparazzi.am  կայքի  հետ  հանդիպման  ժամանակ  շատ հետաքրքիր  զրույց ունեցանք, որն էլ  ցանկանում  ենք  կիսել  ձեզ  հետ: Ինչպես հայտնի է, MEMO  բրենդի  յուրաքանչյուր  բույրի  ստեղծման  համար  ոգեշնչման աղբյուր է հանդիսանում ճանապարհորդությունը,  որը  միշտ թողնում է հիշողություն, (MEMO-Memory-հիշողություն) ինչն էլ ասոցացվում է օծանելիքի հետ: John Molloy-ը սկսեց իր հարցազրույցը, հիացմունքով խոսելով այն մասին, թե արդեն  որքան ժամանակ երազում էր լինել Հայաստանում ու թեպետ նախորդ օրն էր ժամանել, բայց արդեն հասցրել էր շրջել քաղաքով ու մեծ ոգևորությամբ էր պատասխանում մեր բոլոր հարցին: 

 

 

-Յուրաքանչյուր կին ունի իր սիրած գույնը, ոմանք նախընտրում են մեղմ գույներ, ոմանք էլ վառ, իսկ ի ՞նչ գույն ունի MEMO-ն:

-Դիզայնի առումով դուք կտեսնեք բոլոր սրվակների վրա ոսկեգունը, իսկ ահա բույրերի առումով ասեմ, որ յուրաքանչյուր բույր իր գույնն ունի, ասեմ ավելին, ամեն բույր յուրաքանչյուր կնոջ վրա գունային նոր երանգ է ձեռք բերում:

 

Paparazzi.am-ի այն հարցին թե իր հետ բերած բազմաթիվ բույրերից կա՞  որևէ մեկը, որը կառանձնացներ հատուկ հայուհիների համար, նա երկար խորհեց, կանգնեց իր բույրերի առաջ և վերջապես ընտրեց դրանցից մեկը.

 

-Ահա սա,  հենց այս մեկը, Italian Leather, ես կառանձնացնեմ հայ աղջիկների համար, քանի որ այն շատ քաղցր է, խորը և հետաքրքիր: Հենց այդպիսինն է իմ պատկերացմամբ հայ կինը: Տարիներ առաջ պատիվ եմ ունեցել ծանոթանալ մի հայուհու հետ, և ասեմ, որ այս բոլոր բույրերից ես հենց սա կնվիրեի նրան,քանզի նա նույնքան խորը մարդ է, որքան այս բույրը: Նրա շնորհիվ է, որ ես սիրեցի ձեր երկիրը, և իմ մեջ ցանկություն առաջացավ այստեղ գալու, որովհետև հասկացա թե հայ մարդը որքան է գնահատում իր արմատները, իր ընտանիքը: Ես ինքս էլ այդպիսինն եմ, իմ կինն ինձ համար ամեն ինչ է, և ես վստահ եմ, որ հաջորդ անգամ նրա հետ այստեղ գալով, մենք կհեռանանք Հայաստանից МЕМО բրենդի նոր բույրի ստեղծման ոգեշնչմամբ: 

 

 

Կարծում եմ, որ հարցազրույցից պարզ դարձավ, թե որքան դրական ու հետաքրքիր մարդ է MEMO բրենդի համասեփականատեր John Molloy-ն, որն էլ հենց նմանատիպ ընդունելության արժանացավ HERMITAGE խանութ սրահում:

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ