Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել. հաճելի երաժշտություն` Սոնե Սիլվերի կենդանի կատարմամբ, թեմատիկ քաղցր հյուրասիրություն, կոկտեյլներ, գեղեցիի և ոճային մարդիկ: Անահիտ Ղազարյանը ցուցադրեց ոչ միայն իր կրուիզային հավաքածուն, այլ նաև ներկայացրեց ռուս հայտնի հաղորդավարուհի, ոճաբան Վիկտորյա Բոնյայի ջինսերի բրենդը, որի պաշտոնական ներկայացուցիչն Հայաստանում հենց Անահիտն է:
Ի դեպ, ներկայացվող հավաքածուն նախկինում երբևէ ցուցադրված չի եղել, այն բաղկացած է գեղեցիկ և ոճային օղերից, վզնոցներից և բրոշներից, այսինքն այն կարևորագույն աքսեսուարներից, որոնք ամբողջական կդարձնեն յուրաքանչյուր կնոջ կերպարը:
Ֆեյշն մեծ իրադարձությունը լի էր նաև բազում անակնկալ նվերներով, որոնք տրամադրել էին երեկոյի գործընկերները՝ @the.celect-ը, @viptravel_armenia-ը, @hnbeautybox-ը, @4teen Cafe and Restaurent-ը @monmarte Coctail Bar-ը, @Ofraarmeniaofficaial-ը, @delice Armenia-ն, @olaladesignsalon-ն: