Երկու օրից հունիսի մեկն է, Երեխաների պաշտպանության օրը , բայց <<ԺՊՏԱՑՈՂ ԳՈՒՅՆԵՐ>> կենդանի կատարմամբ մանկական համերգային ծրագիրը արդեն հասցրել է իսկական նախատոնական տրամադրությամբ ողողել ՊԱՏԱՆԻ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԹԱՏՐՈՆՈԸ:
Համերգը կազմակերպվել էր <<ՕՐԱՆԺ ԷԼԵՖԱՆՏ>> մանկապատանեկան զարգացման կենտրոնի կողմից:
Ինչպես նշեց ծրագրի պրոդյուսեր Ռուբինա Գրիգորյանը, միջոցառման կազմակերպման նպատակն էր անմոռանալի գարնանային տոն պարգևել երեխաներին, ինչպես նաև ապացուցել հանդիսատեսին, թե ինչքան տաղանդավոր երեխաներ ունենք, ովքեր հիանալի ներկայանում են կենդանի կատարմամբ:
<<Ցանկանում ենք այս համերգով սկիզբ դնել համերգների կենդանի հնչողությանը, որը կարծես բացակայում է>>:
Հանդիսատեսը շատ հետաքրքիր համերգային ծրագրի մասնակիցը դարձավ՝ մեր փոքրիկ երգիչ, երգչուհիների՝ Էլինա Չոլախյանի, Բետտի, Կարեն Օհանյանի, Սոնա Գյուլխասյանի, Միկայի, Մանե Առաքելյանի, Գայանե Ղազարյանի, Զարուհի Բաբայանի երգի ստուդիայի, Կարեն Ուղուրյանի, Նարեկ Բալդրյանի, Լեոն Չուգուրյանի, Հայարփի Ղարիբյանի, Կարապետ Կարապետյանի, Ռազմիկ Աչիկյանի, Արման Սիմոնյանի, պարային խմբերի՝ Սոֆի Դևոյանի մշակույթի կենտրոն, <<Արսենալ>> <TK> show ballet, <<Gold’s Star>> ինչպես նաև <> կիթառահարների համույթի, <<Հայոց Արծիվներ>> դհոլահարների համույթի, <<Left Door>> հարվածային գործիքների ստուդիայի մասնակցությամբ: Այս ամենը համեմվեց <BU-BU> մանկական գեղեցկության սրահի սանրվածքների ցուցադրությամբ, իսկ վերջում հանդիսատեսի նստատեղերի համարներով տեղի ունեցավ խաղարկություն:
Paparazzi.am-ը շնորհավորում է ծրագրի պրոդյուսեր Ռուբինա Գրիգորյանին, այս կայացած նախագծի համար: