Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Summer School

Summer School

Wednesday, 28 May 2014 11:49

Արդեն երրորդ տարին է Եվրոլինգվա Միջազգային Լեզուների Ինստիտուտը կազմակերպում է ամառային դպրոց, որը թույլ է տալիս նախադպրոցական տարիքից մինչև ավագ դպրոցի բոլոր աշակերտներին հավաքվել ջերմ ու չափազանց մտերմիկ միջավայրում` պրակտիկորեն օգտագործելու այն ամենն ինչ սովորել են դպրոցում, ինչպես նաև խաղի ու զվարճանքի միջոցով էլ ավելի հարստացնելու օտար լեզուների իմացությունը: Տարիների փորձն ու դասախոսական հմուտ անձնակազմը առաջարկվող ծրագրի արդյունավետության գրավականն են:

Իսկ հիմա ավելի մանրամասն խոսենք այդ ծրագրի մասին.

Հունիս, հուլիս ամիսների ընթացքում երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթները ձեր երեխաների համար կլինեն ամենասիրելի օրերը , քանի որ ժամը տասնմեկից տասնհինգը նրանք կանցկացնեն ամառային դրոցում, որտեղ ոչ միայն կսովորեն լեզուներ` ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, այլ տեղաբնակների հետ կծանոթանան տվյալ երկրների մշակույթներին: Կունենան party time, lunch time, տրամաբանությունը զարգացնող հետաքրքիր գլուխկոտրուկներ, ինտելեկտուալ մրցույթներ և պարզապես կտրվելով առօրյա միջավայրից կհայտնվեն Summer School- ում: Երեխաների համար արդեն իսկ կան չափազանց սիրելի դասեր. ծանոթացում ճապոնական արվեստին (օրիգամի, հերոգլիֆ),

 

դասընթացներ լաբորատորիայում (labs), սպորտ (bowling Play City-ում),

 

 

Party-ներ. Sushi Party,

 

 

Waffle Party,

 

 

Fort Boyard, կիմանոներով ֆոտոսեսիա, anti-cafe, պար (latino, Hip Hop …),

 

 

Play City փաթեթ, (carting, 7D cinema, Golf…) ի դեպ երեխաների տեղափոխումը իրականացնում է Եվրոլինգվա ինստիտուտը: Երեխաներին առաջարկվում է հագեցած դասացուցակ, որը տարբերվում է ըստ դասարանների:

 

 

Ուշադրության է արժանի նաև այն փաստը,որ այս ժամանցային դպրոցի շփման լեզուն անգլերենն է: Եվ վերջում, կարծում ենք, մեր ներկայացրած ֆոտոշարքից ավելի պարզ կդառնա, թե որքան ջերմ մթնոլորտ է տիրում Summer School-ում:

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ