Joom!Fish config error: Default language is inactive!
Please check configuration, try to use first active language
Հուլիսի 20-ին JOSE Համալիրում տեղի ունեցավ Հայաստանում առաջին անգամ փակ, էքսկլյուզիվ ֆորմատով “Wedding mood” նախահարսանեկան երեկույթը: “Wedding mood”-ը ցուցահանդես չէր, և ոչ էլ սեմինար կամ երեկույթ: Սա բոլորը մեկում էր: Միայն մեկ օրում, նրանք ցուցադրեցին , թե ինչպես են ստեղծվում հարսանիքները, և ինչպես են երազանքները կյանքի կոչվում:օրինակ:
Մեզանում խանութներն ու հաստատությունները <<աշխարհ>> բառն արդեն այնքան են շահագործել, որ շատերս նույնիսկ մոռացել ենք դրա իրական գործածությունը: Նախորդ օրը մենք վերհիշեցինք << աշխարհ>> բառի իմաստն ամբողջությամբ, քանի որ ներկա էինք <<Կենաֆեհ աշխարհ>> քաղցավենիքի խանութի բացման արարողությանը, որն իրականում փոքրիկ մի խանութ էր , որտեղից անվերջ մեկը մեկից համեղ, մեկը մեկից անուշահոտ թխվածքներ էին դուրս բերում:
Ենթադրում եմ, որ մայրիկների համար այս կյանքում ամենաերանելի պահերից մեկն այն է, երբ նրանք ծափահարում են բեմում փայլող իրենց բաիկներին.... Այսօր հայ մայրիկներին նման հնարավորություն են տալիս քաղաքում գործող բազմաթիվ պարային համույթները, որոնք մեր փոքրիկներին սովորեցնում են գեղեցիկ պարել, բեմի վրա կարողանալ ներկայանալ...
Հետաքրքիր մի փաստ, որը Ձեզանից յուրաքանչյուրը նկատած կլինի. վերջին ժամանակներում մեր ժողովուրդն ակտիվ հետևում է սոցիալական կայքերին, մասնակցում քննարկումներին, օրը սկսում տեղեկատվական նորություններով: Նկատած կլինեք նաև, որ այդ նորությունները հիմնականում լինում են վատը, որովհետև մեզանում, չգիտես ինչու, վերջերս գլուխ է բարձրացրել պեսիմիստությունը, ամեն ինչում միայն վատը տեսնելու ունակությունը: