Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Բաց նամակ Արա Բաբլոյանին….

Բաց նամակ Արա Բաբլոյանին….

Thursday, 09 July 2015 18:00

 

Հետաքրքիր մի փաստ, որը Ձեզանից յուրաքանչյուրը նկատած կլինի. վերջին ժամանակներում մեր ժողովուրդն ակտիվ հետևում է սոցիալական կայքերին, մասնակցում քննարկումներին, օրը սկսում տեղեկատվական նորություններով: Նկատած կլինեք նաև, որ այդ նորությունները հիմնականում լինում են վատը, որովհետև մեզանում, չգիտես ինչու, վերջերս գլուխ է բարձրացրել պեսիմիստությունը, ամեն ինչում միայն վատը տեսնելու ունակությունը: Ասեմ, որ այսօր մեր միջոցով կլինի ճիշտ հակառակը, այսօր ուզում եմ Ձեզ ներկայացնել քաղաքացի Մարգարիտա Սարիբեկյանի բաց նամակը Արաբկիր Բժշկական Կենտրոնի ամբողջ անձնակազմին, ի դեմս տնօրեն Արա Բաբլոյանի: Ի դեպ, ասեմ, որ Մարգարիտան մի քանի օր առաջ շատ ծանր ու բարդ վիրահատություն է տարել և դեռ գտնվում է Արաբկիր Բժշկական Կենտրոնում, բայց այնքան շոյված և հիացած է հիվանդանոցի պրոֆեսիոնալ և բարեհամբյուր անձնակազմով, որ ցանկացավ այս կերպ հայտնել իր շնորհակալությունը նրանց ՝ ուղարկելով մեզ բաց նամակ …

<< Կյանքում գալիս է մի պահ, երբ այլևս ոչինչ կախված չէ քեզանից, դու գնում ես առաջ՝ աղոթելով Աստծուն, և հուսալով, որ բժիշկներն երբեմն կարող են ամենակարող գնտվել, հնարավոր ամեն ինչ անելով փրկել կյանքդ ու թույլ տալ վայելել այն, չէ՞ որ դեռ այնքան անելիքներ կան…

Մի քանի օր առաջ , երբ ես մտնում էի հիվանդանոց, հենց այդպիսի զգացողություն ունեի, քանի որ ինձ չափազանց բարդ վիրահատություն էր սպասվում. երիկամի փոխպատվաստում, բարդ, շատ բարդ…. ես քայլում էի՝ գիտակցելով պահի լրջությունը , աղոթելով Աստծուն, դրսում գտնվող իմ ամուսնուն, երեխաներին ու բարեկամներին հույս մաղթելով ու բժիշկներին աղերսող հայացքով նալեյով…. Ու հիմա արդեն այդ ամենն անցյալ է, որովհետև փառք Աստծուն, ու մեր հայ ամենակարող բժիշկներին, ես նորից ապրում եմ….

Ապրում ու գնահատում այս կյանքի գինը, որն ինձ վերադարձրեցին Արաբկիր Բժշկական Կենտրոնի բժիշկները, ովքեր երդում տալիս, հաստատ գիտակցել են դրա կարևորությունը, ովքեր բժշկությունն ընտրել են ոչ որպես մասնագիտություն, այլ Աստծո կողմից տրված շնորհ: ԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՁԵԶ, ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԸՆՏԱՆԻՔԻՍ ԺՊԻՏ ՊԱՐԳԵՎԵԼՈՒ ՈՒ ԻՆՁ ԿՅԱՆՔ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ….. >>:

 

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ