Ենթադրում եմ, որ մայրիկների համար այս կյանքում ամենաերանելի պահերից մեկն այն է, երբ նրանք ծափահարում են բեմում փայլող իրենց բաիկներին.... Այսօր հայ մայրիկներին նման հնարավորություն են տալիս քաղաքում գործող բազմաթիվ պարային համույթները, որոնք մեր փոքրիկներին սովորեցնում են գեղեցիկ պարել, բեմի վրա կարողանալ ներկայանալ....
Նախորդ օրը մենք առիթ ունեցանք ծափահարել DOLLS պարային համույթի փոքրիկներին, ովքեր անկաշկանդ պարում էին բեմում ՝ հիացմունք պարգևելով հանդիսատեսին: Ասեմ, որ Նոր Նորք վարչական շրջանի DOLLS պարային համույթը հիմնադրվել է 1998 թվականին, և այս տարի 07.07.2015 –ին նրանք մեծ շուքով նշեցին համույթի ստեղծման 7 ամյակը, որին ներկա էին DOLLS համույթի բոլոր տարիքային խմբերի սաները, համույթի գեղարվեստական ղեկավար Անահիտ Գևորգյանը, պարուսույց Նունե Դեմիրճյանը և իհարկե՝ մի ամբողջ հանդիսատես: Ի դեպ, ասեմ, որ DOLLS պարային համույթում գործում են տարբեր տարիքային խմբեր, որտեղ Ձեր բալիկները կարող են սովորել տարբեր պարեր և որոշ ժամանակ անց մասնակցել բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների ՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ: Համույթում գործում են ինչպես մասնագիտական, այնպես էլ սիրողական պարապունքներ. հարսանեկան պարեր, վալս, և այլն.... Հեռ. 091 233 888; 094 222 252:
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/dools{/gallery}