Հուլիսի 20-ին JOSE Համալիրում տեղի ունեցավ Հայաստանում առաջին անգամ փակ, էքսկլյուզիվ ֆորմատով “Wedding mood” նախահարսանեկան երեկույթը: “Wedding mood”-ը ցուցահանդես չէր, և ոչ էլ սեմինար կամ երեկույթ: Սա բոլորը մեկում էր: Միայն մեկ օրում, նրանք ցուցադրեցին , թե ինչպես են ստեղծվում հարսանիքները, և ինչպես են երազանքները կյանքի կոչվում: Երեկույթի ընթացքում հյուրերի ներկայությամբ <<Եվիան>> գեղեցկության սրահի մասնագետները ստեղծեցին երեք հարսնացուների կերպարներ: Երեկույթի երաժշտական տրամադրությունը ապահովեց DJ Գագիկ Մուրադյանը: Ծաղկային ձևավորումը ապահովել էին <<Մեջիք Ֆլորա>> ծաղկի սրահի մասնագետները: Wedding Mood նախահարսանեկան երեկույթին ներկայացված էր Wedding Story հարսանեկան գործակալության գործընկերը՝ ArmWed Invitations ընկերությունը և «ԼՈՌԵ Թրավել» տուրիստական կազմակերպությունը: Երեկույթի վերջում բոլոր հարսիկները ստացան Wedding Story հարսանեկան գործակալության կողմից պատրաստած նվերները, որոնց մեջ նաև ներառված էր 10% զեղչի քարտ բոլոր գործնըկերների ծառայություններից օգտվելու համար:
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/josewedding{/gallery}