Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Arm Fashion Day 2016

Arm Fashion Day 2016

Friday, 25 November 2016 09:23

 

Սիրով ուզում ենք տեղեկացնել, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայում կկայանա ,,Arm Fashion Day ,,-ի հեթական հայկական նորաձևության ցուցադրությունը, որտեղ ընդգրկված են հայ դիզայներներ տարբեր երկրներից : Մենք շատ ուրախ ենք, որ հայաստանյան պատվիրակության կազմում ենք և ողջ ընթացքում օնլայն կապի մեջ ենք լինելու: Այս անգամ Հայաստանից ներկայանալու են ,,eL Si,, նորաձևության տան հիմնադիր Լիանա Սարգսյանը, ,,Kwisty,, նորաձևության տան հիմնադիր Քրիստինե Գրիգորյանը, ,,Stella Aghabekyan,, fashion studio–ի հիմնադիր Ստելլա Աղաբեկյանը, արծաթյա զարդերի դիզայներ ,,Voskanyan’s,, բրենդի հիմնադիր Ժիրայր Ոսկանյանը, ինչպես նաև Cataleya Wellness Club-ի դիմահարդար Նվարդ Դովլաթյանը և վարսահարդար- ոճաբան Քնարիկ Նիկողոսյանը:

Նշենք նաև, որ Հայաստանում ,,Arm Fashion Day ,,-ի ներկայացուցիչը մեր շատ սիրելի գործընկեր Ռուբինա Գրիգորյանն է, ով հանդիսանում է ,,ArmMod Fashion,, նախագծի ղեկավարը:

Նախ մինչ մեկնելը փորձեցինք զրուցել դիզայներների և Ռուբինա Գրիգորյանի հետ` պարզելու համար նրանց տրամադրվածությունը, սպասումները, ակնկալիքները, թե ինչ հավաքածուներով են ներկայանալու , որքանով են գնահատում նման նախագծի կարևորությունը և ինչ մաղթանքներ ունեն կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին:

Ռուբինա Գրիգորյանը նշեց , որ շատ է կարևորում Հայաստանից դուրս նման մեծամասշտաբ, հայկականի տարածմանը նպաստող նախագիծ իրականացնելը: <<Իսկապես մեծ գովասանքի է արժանի Նաիրա Նիազյանի կատարած հսկայական աշխատանքը և անչափ ուրախ եմ մեր համագործակցության համար: Վստահ եմ , որ շատ շուտով մեր <<ՀԱՅԿԱԿԱՆԸ ՆՈՐԱՁԵՎ Է>> կարգախոսը կընդլայնի աշխարհագրությունը>>:

Նա հաջողություն մաղթեց բոլոր մասնակիցներին և մեծ ոգևորությամբ հայտնեց, որ այսուհետ ArmMod Fashion նախագծի ցուցադրությունից ընտրված մեկ սկսնակ դիզայներ հնարավորություն է ստանալու մասնակցելու Arm Fashiօn Day–ի ցուցադրությանը:

Ստորև ներկայացնում ենք մասնակից դիզայներների հետ զրույցը.

Դիզայներ Ժիրայր Ոսկանյան

<< Դրական տրամադրվածությամբ և մեծ ոգևորությամբ եմ սպասում Arm Fashion Day-ին։ Վստահ եմ՝ շատ հետաքրքիր ու գեղեցիկ է լինելու, քանի որ նախապատրաստական հսկայական աշխատանք է տարվում, շատ ջանք է ներդրվում կազմակերպիչ Նաիրա Նիազյանի կողմից։ Ու ամենամեծ ակնկալիքս արդեն արդարացվել է, քանի որ ամեն ինչի հիմքում մարդկային հարաբերություններն են։ Ու ինձ հաջողվեց տեղում ծանոթանալ, շփվել միջոցառման կազմակերպիչ Նաիրա Նիազյանի հետ, ով ինձ էլ իր դրական մթնոլորտով ու ջանասիրությամբ վարակեց։ Ցուցադրությունն էլ վստահ եմ, որ անցնելու է բարձր մակարդակով, ջերմ մթնոլորտում, անհամբեր սպասում եմ նաև նոր ծանոթությունների։

Նախագծի կարևորությունը դժվար է թերագնահատել, քանի որ, կարծում եմ՝ առաջին հերթին այն գովազդում է, էլ ավելի ճանաչելի է դարձնում հայկականը։ Բացի այդ, հիանալի հնարավորություն է մեկ տեղում հավաքել տարբեր դիզայներների, արվեստի ներկայացուցիչների ու բոլորի աշխատանքն ուղղել գեղեցիկի և ճաշակի հանրայնացմանը։ Arm Fashion Day-ը նաև եզակի է ինձ համար, քանի որ աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկում հնարավորություն է տալիս ներկայանալ, լինել լսելի ու նոր կապեր հաստատել։ Այս դիտարկումն ինձ համար, որպես սկսնակ դիզայներ, շատ ոգևորիչ է ու մոտիվացնող։ Քանի որ յուրաքանչյուրս էլ մեր ոլորտում աշխատում ենք, սետղծագործում, ու, բնականաբար, պետք է լինեն հարթակներ` արդյունքը ներկայացնելու համար, ինչը նաև նոր ազդակ է տալիս հետագա քայլերի ու մոտիվացիայի համար։ Arm Fashion Day-ը հենց այդ կարևոր ու սպասված հարթակն է։ Այդ մասին է վկայում նաև միջոցառման աշխարհագրությունը։

Voskanyan's ապրանքանիշը մոսկովյան ցուցադրությանը ներկայացնելու է արծաթյա ձեռագործ զարդերի ՛Գառնի՛ հեթանոսական հավաքածուն։ Այն արդեն ներկայացվել է Երևանում ,,ArmMod Fashion,, նախագծի շրջանակներում ։ Մոսկվայում առաջին անգամ է ներկայացվելու, ու հատուկ այդ միջոցառման համար հավաքածուն համալրվել է նոր նմուշներով, որոնք առաջին անգամ են ցուցադրվելու։

Կազմակերպիչներին, մասնավորապես, Նաիրա Նիազյանին մաղթում եմ նոր հաջողություններ, որ այդ նույն ոգևորությամբ շարունակի այս նախագծի իրականացումը նաև հետագայում, քանի որ մասշտաբային ու կարևոր գործ է իրականացնում։ Շնորհակալ եմ նրանից, բոլոր աջակիցներից ու այս մեծ թիմում ներգրավված անձանց։ Մասնակիցներին մաղթում եմ հաջող ելույթներ, բարձր տրամադրություն ու մասնագիտական նոր ձեռքբերումներ>>:

Դիզայներ Ստելլա Աղաբեկյան

<<Մեծ ակնկալիքներ ունեմ ցուցադրությունից, որովհետև գործունեությունս ուզում եմ ծավալեմ նաև երկրից դուրս և ամեն բան արվում է լավ ներկայանալու համար: Ինձ համար յուրաքանչյուր նախագիծ, որը կապված է իմ մասնագիտության հետ կարևոր է ինձ համար: Եվ հաճելիներից մեկն էլ հենց այն է, որ տարբեր երկրներից համախմբված հայեր եմ տեսնելու այնտեղ: Հավաքածուն, որ ներկայացնելու եմ Մոսկվայում կոչվում է ,, Գունային Ամպրոպ,, : Այն առաջին անգամ ցուցադրվել է Հայաստանում ArmMod Fashion նախագծի շրջանակներում , իսկ նոյեմբերի–ին կներկայացնեմ –ի ցուցադրությանը: Կազմակերպիչներին մաղթում եմ էլ ավելի ծավալուն նախագծեր, իսկ մասնակիցներին հաջողություն>>:

Դե ինչ մենք ևս հաջողություն ենք մաղթում կազմակերպիչներին և մասնակիցներին , իսկ Դուք կարող եք հետևել մեզ և առաջինը կտեղեկանաք ցուցադրության մանրամասներից:

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ