Հյուսիսային պողոտա 5 հասցեում տեղի ունեցավ <<Ալֆա Ֆարմ>> ընկերության նոր սրահի բացման շնորհանդեսը: Նոր սրահը խոստանում է լինել ընկերության գլոբալ փոփոխությունների ու նախաձեռնությունների միայն սկիզբը: Դեղատնային ցանցի նոր սրահը մյուսներից առանձնանում է նրանով, որ բացի դեղորայքային միջոցներից այստեղ ներկայացված են նաև բուժիչ կոսմետիկա ու մաշկի խնամքի համար նախատեսված միջոցներ: Կոսմետիկ բաժնի մենեջեր Արինե Բաղրամյանի խոսքերով ընկերությունը այժմ համագործակցում է 10 հանրահայտ բրենդերի հետ և ներկայացնում է ավելի քան 100 ապրանքանիշ, որոնք մինչ տարվա ավարտը կհասնեն 200-ի: Սրահում ներկայացված են այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են մոր և մանկան խնամքի համար նախատեսված Mustela-ն և ողջ ընտանիքի համար նախատեսված Derma-ն: Նա նաև նշեց, որ դեղատնային ցանցի յուրաքանչյուր նորության մասին հաճախորդները կարող են իմանալ հենց այս սրահից:
Եվրոպական չափանիշներին համապատասխանող այս նոր կոնցեպտը բացառիկ է ոչ միայն <<Ալֆա Ֆարմ>> դեղատների ցանցում, այլև ողջ Հանրապետությունում:
Սպասենք <<Ալֆա Ֆարմ>>-ի խոստացած մյուս նորություններին:
{gallery height=115 crop=1 maxcount=135}event/alfapharmhyusis{/gallery}