Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ROF սրահի բացման շնորհանդեսը

ROF սրահի բացման շնորհանդեսը

Sunday, 23 October 2016 19:54

 

1920 ականների Հին Երևանում կային շրջիկ վարսավիրներ, ովքեր տնետուն անցնելով, հենց տեղում սպասարկում էին տղամարդկանց։ Այդ վարսավիրները ինչ որ առումով հանդիսանում էին նաև լուրեր ու նորություններ տարածողներ, տրամադրության և ժամանցի կազմակերպողներ։

ՌՈՖ Վարսավիրանոցը փորձելու է Երևանցիների մոտ վերականգնել հենց այդ բարի ավանդույթը, երբ վարսավիրը նաև ընկեր է, զրուցակից, իսկ վարսավիրանոցը՝ Տղամարդկանց ակումբ:

Նախորդ օրը մենք ներկա էինք հենց նման վարսավիրանոց- ակումբի բացման շնոհանդեսին: Հենց ամենասկզբից ամեն ինչ շատ գեղեցիկ էր և օրիգինալ. ROF սրահի հիմնադիրը բացման շնորհանդեսը մեկնարկեց ոչ թե կարմիր ժապավեն կտրելով, այլ՝ մուրճով կոտրելով: Ներս մտնելուն պես հյուրերին սպասվում էր համեղ հյուրասիրություն, կենդանի երաժշտություն Զառա Մարկոսյանի կատարմամբ, նվերներ. մի խոսքով Իրինա Թովմասյանը, ով հանդիսանում էր Fresh Events ընկերության հիմնադիրը, իդեալական կատարել էր իրեն վստահված գործը, կազմակերպչական աշխատանքը հիանալի էր կատարված, դե իսկ սրահի մասին անգամ ավելորդ ենք համարում խոսել. չափազանց ոճային, յուրօրինակ ու հետաքրքիր մթնոլորտ. դու՛ք էլ կհամոզվեք դրանում հետևելով մեր ֆոտոշարքին : Չմոռանանք նշել, որ ROF վարսավիրանոց-ակումբը գտնվում է Սարյան փողոցի վրա, <<Anahait Simonyan Fashion>>-ի անմիջապես կողքին, ի դեպ, Անահիտ Սիմոնյանը, Լուսինե Թովմասյանը, Մայա Պողոսյանը, Իրինա Թովմասյանը նույնպես ներկա էին շնորհանդեսին, իսկ ամբողջ շնորհանդեսը վարելու հաճելի պարտականությունը վստահված էր սիրված հաղորդավար Ժակին, երաժշտությունը ՝ DJ Smoke-ին: Մենք ավելի քան համոզված ենք, որ ROF-ը կդառնա շատ երևանցիների սիրելի վայրերից մեկը:

 

{gallery height=115 crop=1 maxcount=259}event/rofbarbershop{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ