Հոկտեմբերի 8–ին տեղի ունեցավ ArmMod Fashion նախագծի հերթական նորաձևության ցուցադրությունը Armenia Wine գինու գործարանի մառանում` <<Դու նորաձև ես, երբ կրում ես հայկական հագուստ և ըմպում հայկական գինի>> խորագրով: Տեղի ընտրությունը արդեն իսկ խոստումնալից էր, որ ներկաներին շատ յուրահատուկ և նմանատիպը չունեցող նորաձևության ցուցադրություն է սպասվում: Սպասումները լիովին արդարացան : Ամեն մանրուք հաշվարկված էր... հյուրերի ընդունելությունը շատ գեղեցիկ էր InRock Quintet խմբի կենդանի երաժշտության ներքո: Շամպայնի համտեսումից հետո սկսվեց նորաձևության ցուցադրությունը , որին հաջորդեց գինու հյուրասիրությունը : Ցուցադրությանը մասնակցում էին սկսնակ դիզայներներ`Հռիփսիմե Բաղդասարյանը, Լիլիթ Դերձյանը, Ռուզաննա Բաղդասարյանը, Աննա Ավետիսյանը, Սիրանուշ Թադևոսյանը, Անի Մուրադյանը, Եղիազարյան Տաթևիկը, Վերա Մխիթարյանը, Դիանա Սայրադյանը, Մերի Թարխանյանը, Էմիլյա Մելիքյանը, Անի Չոփուրյանը, Միլա Կարապետյանը, Սոնա Բաղդասարյանը, Լա Ֆեշոնիստա հայկական բրենդը , Ստելլա Աղաբեկյանի նորաձևության տունը, ռադիոհաղորդավար Ժիրայր Ոսկանյանը Voskanyan’s ապրանքանիշով և սիրված երգչուհի Աստղիկ Սաֆարյանը իր ACO ապրանքանիշով:
Ցուցադրությանը ներկա էին դիվանագետներ, նորաձևության ոլորտի և լրատվամիոցների ներկայացուցիչներ:
Հագուստները ցուցադրեցին քաղաքի լավագույն մոդելները: Նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանի հետ մի փոքր զրուցեցինք սկսնակների մասին, ինչ ոգևորությամբ են մասնակցում նախագծին, ինչպիսին են արձագանքները?
<<Մասնակիցները շատ տարբեր են, կան այնպիսինները, ովքեր շատ գնահատում են իրենց համար արված աշխատանքը ,մեծ ոգևորությամբ մասնակցում, կան նաև, որ պարզապես մասնակցում են ու նոր գիտակցում նախագծի լրջությունը և ի զարմանս բոլորիս` կան նաև անշնորհակալ մասնակիցներ, որոնք շատ քիչ մասն են կազմում, բայց որ կան արդեն ցավալի է>>:
Իսկ Paparazzilife-ը հենց ականատեսն է եղել մի փոքրիկ միջադեպի, երբ սկսնակ դիզայները իրեն ոչ կորեկտ պահեց մասնակից մոդելներից մեկի հետ, ով թողնելով իր բոլոր գործերը եկել էր աջակցելու: Անգամ կազմակերպիչները պատրաստ էին նրան թույլ չտալ մասնակցելու, բայց գիտակցելով, որ նաև մեկ հոգու պատճառով վնասում են մյուս մոդելներին, փոխեցին որոշումը:
Պարզապես անհասկանալի է, ինչպես կարող է մարդ չգնահատի իր համար այդքան արածը, հարգելի սկսնակ դիզայներներ հարգեք մոդելներին , ովքեր անշահախնդիր պատրաստ են սատարելու Ձեզ, առանց նրանց ճիշտ ներկայացման, Ձեր աշխատանքները չեն փայլի:
Նախագծին սիրով աջակցում են `
Armenia Wine ընկերությունը
Texart Print տպագրատունը
Cataleya Wellness Club-ը
Davis’ Gym մարզասրահը
Հայկական տեղեկատվական կենտրոնը
El Holding-ը
AGBU
MAKE UP ARTISTS - Մարիաննա Ղարիբյան, Գայանե Հունանյան, Կարինե Քանդրջյան
{gallery height=115 crop=1 maxcount=243}event/armmodfashion/winefashion/{/gallery}