Հոկտեմբերի 8-ին Րաֆֆու 39/13 հասցեում տեղի ունեցավ Էմմի Դեկոր վարագույրների խանութ-սրահի պաշտոնական բացման շնորհանդեսը: Կազմակերպված հյուրասիրությունը, հաճելի երաժշտությունը, մտերմիկ ու անմիջական միջավայրը հենց սկզբից գրավեցին հաճախորդներին և շնորհավորելու եկած հյուրերին:
Վարագույրների ձևավորման ոլորտում ավելի քան 25 տարվա մասնագիտացված աշխատանքից հետո պահանջված նորաբաց խանութ-սրահը ջերմ, լուսավոր, հարազատ ու մտերմիկ տունը նախընտրող տանտիրուհիներին է ներկայացնում եվրոպական երկրներից ներմուծված վարագույրներ` պատրաստված բարձրորակ գործվածքներից: Բնակարանի ներքին հարդարանքի նուրբ արվեստը գնահատող Էմմի Դեկոր խանութ-սրահը ձեզ է առաջարկում ամենաորակյալ ու նրբաճաշակ, հետաքրքիր ու չկրկնվող դիզայներական լուծումներով վարագույրները, որոնք ձեր տունը կգունավորեն նոր երանգով ու կհաղորդեն յուրօրինակ ու առանձնացող ճոխությունը: Չէ որ վարագույրը յուրաքանչյուր տան ինտերիերի ամենակարևոր ու հրաշալի բաղադրիչն է, որն արմատապես կարող է փոխել ձեր տան տարածությունն ու միջավայրը:
Էմմի Դեկոր խանութ-սրահը կօգնի կատարել ճիշտ փոփոխություն: Հեռ.`010 73 03 33, 093 72 96 15
{gallery height=115 crop=1 maxcount=125}event/emidecor{/gallery}