Paparazzi.am-ը շնորհավորում է երևանցիներին ևս մի նոր ու շքեղ լաունջ բարի բացման կապակցությամբ: Panorama Lounge Bar – Restaurant-ը, որը գնվում է մեր մայրաքաղաքի կենտրոնում, ավելի կոնկրետ Երևանի Քաղաքապետարանի դիմաց տեղակայված Երևան Պլազա բիզնես կենտրոնի յոթերորդ հարկում, մարտի 29-ին բացեց իր դռները՝ գեղեցկությունը, ճաշակը և համեղ սնունդը գնահատողների համար: Եվ ինչպես տնօրինույթյունը խոստացավ Paparazzi.am անձնակազմին այս հաստատությունում մենք լուսաբանելու դեռ շատ առիթներ ենք ունենալու, որովհետև մեզ սպասվում են գեղեցիկ ցուցադրություններ, բացօթյա սրճարան, նարգիլե, նորանոր համեղ ուտեստներ և բազմաթիվ անակնկալներ: Հետևեք Paparazzi.am-ին…