Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

I kid’s club – դասապատրաստում եվ ավելին

I kid’s club – դասապատրաստում եվ ավելին

Tuesday, 06 October 2015 19:20

 

Երեկ մենք ներկա գտնվեցինք Տպագրիչների 7 հասցեում գտնվող I kids club մանկական դասապատրաստման կենտրոնի բացմանը, որը իրականում ընտանեկան ջերմություն ունեցող մի ակումբ է: Կենտրոնը նախատեսված է 1-7-րդ դասարանի երեխաների համար և առաջարկում է հետևյալ ծրագիրը. ակումբի մասնագետները Ձեր բալիկին դպրոցից կբերեն իրենց կենտրոն, համեղ կկերակրեն և կօգնեն կատարել տնային առաջադրանքները: Կենտրոնը գործում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00- 17:00 -ը: I kid’s club-ում Ձեր երեխաները կկատարեն իրենց դասերը համապատասխան մասնագետների օգնությամբ (մայրենի, մաթեմատիկա, անգլերեն, ռուսերեն): Այս ծրագիրը հատկապես կհետաքրքրի այն մայրիկներին, ովքեր աշխատում են և նրանց համար մեծ խնդիր է հագեցած աշխատանքային օրվա ընթացքում հասցնել ինչպես հարկն է հետևել իրենց բալիկների օրակարգին:

Եվ վերջում մեջբերում ենք կենտրոնի տնօրեն Կ. Ղազարյանի խոսքերը.

-Մենք իսկապես սիրում ենք մեր աշակերտներին և գնահատում նրանց աշխատասիրությունը, իսկ բարձր առաջադիմություն ցուցաբերելու դեպքում՝ նրանց համար տարբեր հետաքրքիր ժամանցային ծրագրեր և ուրախ հավաքույթներ ենք կազմակերպում: Մի խոսքով փորձում ենք ստեղծել մի մանկական ակումբ , այլ ոչ միայն դասապատրաստման կենտրոն, որտեղ միասին կանցկացնենք օրվա մի քանի ժամը, դասեր կսովորենք, կշփվենք և ուրախ միջոցառումներ կանցկացնենք: Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 091 369829, 077 362367:

 

 

{gallery height=115 crop=1 maxcount=200}event/kidsclub{/gallery}

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ