Տեղի ունեցավ այդքան սպասված <<Հյուսիս –Հարավ >> արկածային կինոկատակերգության պրեմիերան: Ֆիլմում պատմվում է 4 ընկերների՝ Արտավազդի(Միշո),Արտյոմի(ՀՏ Հայկո),Էդի(Սոս Ջանիբեկյան) և Նվերի(Դավիթ Թովմասյան) շղթայական արկածների մասին: Ֆիլմի պրեմիերայից անմիջապես հետո տեղի ունեցավ մամլո ասուլիս: Ներկա էր ֆիլմի դերասանական կազմը՝Մկրտիչ Արզումանյանը,Միշոն,Սոս Ջանիբեկյանը,Դիանա Մալենկոն,Սոնա Շահգելդյանը,Էվա Խաչատրյանը, բեմադրող ռեժիսոր Դավիթ Բաբախանյանը, գլխավոր պրոդյուսեր Կարեն Ղազարյանը, պրոդյուսեր Արման Միտոյանը: Ասուլիսի ընթացքում նրանք պատմեցին ֆիլմի նկարահանման , նրանց եղանակային խանգարած խնդիրների, դերասանների ընտրության մասին: Ըստ ԱրամՄիտոյանի ընտրել են այնպիսի դերասաններ, ովքեր և՛ պրոֆեսիոնալ են, և՛ սիրված: Իսկ եթե դերասանը պրոֆեսիոնալ չէ, ապա ունի համապատասխան դերասանական ջիղ, որը հարմար է կերպարին: Նշվեց նաև, որ ֆիլմը ցուցադրվելու է արտասահմանում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Վրաստանում: P.S. վերջ դնելով ՀՏ Հայկոյի և Միշոյի տարաձայնությունների մասին լուրերին՝ Դավիթ Բաբախանյանը նշեց, որ Արտյոմի կերպարի համար հենց Միշոն է առաջարկել Հայկոյին: Կատակերգությունը հաջողված էր, ինչպես Sharm Holding-ի մյուս ֆիլմերը: Խորհուրդ ենք տալիս դիտել և վստահաբար կարող եմ ասել, որ ձեզ դուր կգա:
{gallery height=115 crop=1 maxcount=200}event/hyusisharav{/gallery}