Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

«Չներվածները» ֆիլմի դերասանները` ֆիլմում առկա համբույրի մասին

«Չներվածները» ֆիլմի դերասանները` ֆիլմում առկա համբույրի մասին

Wednesday, 03 June 2015 07:58

Հունիսի 3-ից մայրաքաղաքի կինոթատրոններում կսկսվի ցուցադրվել «Չներվածները» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմում հանդես են գալիս սերիալներից և ֆիլմերից ճանաչված դերասաններ` Միկա Բաբայանը, Տիգրան Մնացականյանը, Արթուր Մկրտչյանը և ուրիշներ: Իսկ ահա գլխավոր դերերում մենք կտեսնենք նոր դեմքերի, ինչի կարիքը հայկական կինո և հեռուստաէկրանները զգում են արդեն վաղուց: Գլխավոր հերոսին մարմնավորում է Տիգրան Նալչաջյանը, ով նաև ֆիլմի սցենարի հեղինակն ու պրոդյուսերն է, իսկ ահա գլխավոր հերոսուհու` Նանեի դերը խաղում է սկսնակ դերասանուհի Լուսինե Իսպիրյանը:

Քանի որ համացանցում տարածվել էր ֆիլմից մի կադր, որտեղ Տիգրանի և Լուսինեի կերպարները համբուրվում են, փորձեցինք նրանցից ճշտել այդ դրվագի մասին որոշ մանրամասներ. «Ես այդ տեսարանը մեկնաբանել չեմ ցանկանում և չեմ էլ կարծում, որ կա դրա իմաստը»,-եղավ Լուսինեի պատասխանը,-«Կինոէկրանը կտա բոլոր հարցերի պատասխանները»:

Տիգրան Նալչաջյանն էլ իր հերթին ասաց. «Ֆիլմում կա սիրո պատմություն, իսկ համբույրը դրա բաղկացուցիչ մասն է: Բայց ասեմ, որ միայն մեր հերոսները չէ, որ ֆիլմում համբուրվում են: Ընդհանրապես ֆիլմը բազմաժանր է, արագ զարգացող գործողություններով և կարծում եմ հանդիսատեսին դուր կգա»: Դե ինչ, սպասենք հանդիսատեսի արձագանքին, որը կարծում ենք չի ուշանա:

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ