Ձեզ եմ ներկայացնում հիանալի մի օրվա իմ տպավորությունները: Օրերս մերկնարկվեց Van Music Awards մրցանակաբաշխությունը , որը բացի այն որ հիանալի մի համերգային օր էր, նաև հետաքրքիր շոու ծրագիր էր, որն իրար չզիջելով վարում էին Լուլուն և Ժակը, ինչպես նաև Գլումովը , և ինչպես հումորով նշեց Գլումովը , ռադիո Վանի արքան: Ամեն ինչ չափազանց օրիգինալ էր. թե մրցանակները, որոնք իրենցից ներկայացնում էին արվեստի չկրկնվող գործեր, թե հաղորդավարները, որոնք հումորային հետաքրքիր մեջբերումներով ներկաների ուշադրությունն անընդմեջ դեպի իրենց էին գրավում, և թե մրցանակակիրները , որոնք իրենց գեղեցիկ look-երով և հիանալի կատարումներով մեծ բերկրանք էին պարգևում ներկաներին: Իսկ մրցանակները տրվեցին բոլոր ամիսների ընթացքում լավագույներից լավագույններին: Շատ սիրված դեմքեր էին ներկա մրցանակաբաշխությանը, որոնք եկել էին թե՛ Ռադիո Վանի հիմանդիր տնօրենին շնորհավորելու, թե՛ մտերմիկ մթնոլորտում / չափազանց մտերմիկ մթնոլորտում / հաճելի ժամանակ անցկացնելու:
{gallery height=115 crop=1 maxcount=286}event/vanmusicawards2015{/gallery}