Ապրիլի 10-ին ամենաշքեղ Prime Hall-ում կայացավ Kids Fashion Day նախագծի ԳԱՐՈՒՆ-ԱՄԱՌ 2019 ցուցադրությունը: Այս անգամ այն անցկացվեց 2 ժամային հատվածով` հանդիսատեսին ներկայացնելով մայրաքաղաքի լավագույն բրենդային հագուստ֊սրահների և հայ դիզայներների տեսականիները, ինչպես նաև գեղեցիկ շոու ծրագիր՝ տարբեր արտիստների և մոդելների մասնակցությամբ:
Առաջին հատվածում շոու ծրագիրը ազդարարվեց երեկոյի հատուկ հյուր՝ սիրված երգչուհի Լիդուշիկի և Yana Sweet- ի գեղեցիկ դուետի կատարմամբ։ Որից հետո ցուցադրությունը սկսվեց Prince Princes բրենդով, որը ներկայացուցիչն է մանկական բազմաթիվ լյուքս կարգի բրենդերի, նրան հաջորդեց միջոցառման շապիկի մոդելների գեղեցիկ look֊եր ապահովող ռուսական Stilnyashka խանութ-սրահը։ Երրորդ մուտքը վստահված էր Sophia խանութ֊սրահին գեղեցիկ look֊երին։ Ցուցադրության փակումն իրականացրեցին հայկական արտադրության սուպեր ոճային Շոր.իկ ապրանքանիշը, ինչպես նաև BelleAnge շքեղ երեկոյան շորիկներ ներկայացնող հայկական բրենդը։ Պրոֆոսիոնալ մոդելներից զատ բեմում փայլեցին մեր նախագծի արդեն անբաժան մաս դարձած փոքրիկ արտիստները՝ Յանա Սահակյանը, Արիաննա Հովհաննիսյանը, Կամիլա Ղազարյանը, Էլեն Գալուստյանը, Միլա Ջավադյանը, Նատալին, Candy Angie-ին պարուհի Լյուսին։
Ցուցադրությունը գրագետ ու շատ գեղեցիկ վարեց գեղեցկուհի Ստելլա Բաբայանը:
Ինչպես նշեցին կազմակերպիչներ Ռուբինա Գրիգորյանը և Կարմեն Ղազարյանը, նախագիծը բացի այն, որ շատ կարևոր գործառույթ է իրականցնում. ներկայացնելով քաղաքի լավագույն մանկական բրենդային խանութ-սրահների հավաքածուները` հեշտացնում է շատ ու շատ զբաղված մայրիկների գործը, քանի ու նրանք կարողանում են տեսնել թե, որ խանութ-սրահներից ինչպիսի գեղեցիկ լուքեր կարող են ձեռք բերեն իրենց երեխաների համար, այն նաև իրական տոն է դառնում մասնակից երեխաների համար, ովքեր կտրվելով առօրյայից նախ գեղեցիկ ու ճիշտ դեֆիլեի են տիրապետում նախագծի մասնագետներ Մարիկա Թունյանի և Նարե Զաքարյանի մոտ, ապա դառնում շքեղ ցուցադրության գլխավոր հերոսները: Նախագիծը այնքան է սիրվել, որ օր օրի հետաքրքրվողների և գործընկերների թիվը աճում է: Իսկ հիմնադիրները նախագծի հաջողության գրավականը համարում են իրենց և ողջ թիմի սրտացավ ու բարեխիղճ աշխատանքը:
Համագործակցության համար հատուկ շնորհակալություն Cataleya Wellness Club-ին և Avtandil բրենդային խանութ-սրահին: