Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

MegaSport - Lets move for a Better World

MegaSport - Lets move for a Better World

Tuesday, 09 April 2019 12:37

Technogym-ը՝ լինելով աշխարհում մարզասարքեր արտադրող և դիջիթալ պրոդուկտ ներկայացնող առաջատար ապրանքանիշ, որը նաև հանդիսանում է վերջին 7 տարիների օլիմպիական խաղերի պաշտոնական մատակարարը՝ ուրախ է հայտարարել, Դարձնենք աշխարհն ավելի լավը "Let’s Move for a Better World" սոցիալական արշավի մեկնարկը:

Technogym ապրանքանիշի պաշտոնական և էքսկլյուզիվ ներկայացուցիչն է հանդիսանում՝ Հայաստանյան շուկայում առաջատար ՛՛Մեգասպորտ՛՛ մուլտիբրենդային սպորտ խանութների ցանցը:

Հայաստանն առաջին անգամ միանում է համաշխարհային սոցիալական այս արշավին Մեգասպորտ ընկերության և Հայաստանում առաջատար Օրանժ պրեմիում սպորտային ակումբի միջոցով:

Դարձնենք աշխարհն ավելի լավը “Let’s Move for a Better World” սոցիալական արշավի առաքելությունն է իրազեկել հասարակությանը պարբերաբար մարզվելու և առողջ ապրելակերպ վարելու առավելությունների մասին՝ զվարճալի և ժամանցային մարտահրավերի միջոցով՝ նպաստելով հասարակայնացմանը:

 

 

Մեգաստպորտը դիմում և խրախուսում է Օրանժ ֆիթնեսի բոլոր մարզվողներին մարտի 11-30-ը միանալ այս արշավին: Օգտագործելով Technogym-ի մարզասարքերին միացված իրենց սմարթֆոնները կամ այլ գադջեթներ, մասնակիցները կարող են չափել իրենց մարզումներն ու ջանքերը և նվիրաբերել իրենց կատարած ՛՛ շարժումները՛՛ MyWellness Cloud, TECHNOGYM's cloud-ի վրա հիմնված թվային հարթակի միջոցով:

Հասնելով նախատեսված շարժումների մրցանակային սանդղակին, ակումբը կկարողանա շահել համապատասխան նվերը՝ Technogym-ի կողմից մարզասարք, որը կկարողանա նվիրաբերել շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպության, որը պայքարում է գիրության և նստակյաց ապրելակերպի դեմ և խթանում է առողջ ապրելակերպ:

Որքան ակտիվ լինեն ակումբի անդամները, առավել շատ շարժումներ կկարողանան հավաքել և նվիրաբերել:

2014 թվականից սկսած այս շարժման ժողովրդականությունը գնալով ավելանում է, տարեց տարի ավելի շատ երկրներ, ակումբներ և մասնակիցներ են միանում այս շարժմանը: Մեգասպորտի ղեկավար թիմը, ողջ աշխատակազմը կոչ է անում բոլոր մասնակիցներին լինել ավելի ակտիվ մարզումների ժամանակ և սոցիալական կայքերի միջոցով տարածել և դարձնել Հայաստանի մասնակցությունն այս շարժմանն ավելի ակտիվ:

Մեգասպորտ-ը ապահովելով Հայաստանի մասնակցությունը ՛՛Դարձնենք աշխարհն ավելի լավը՛՛ սոցիալական արշավին, ավելացրեց նախորդ տարվա արդյունքները, որոնք են՝ 180.000 մասնակից 29 երկրից, ովքեր միասին հավաքել են 628 միիլոն շարժում՝ 1033 ակումբներում, այրել են 263 միլիոն կալորիա և կորցրել 37.636 կգ ընդհանուր քաշ:

“Let’s Move for a Better World” սոցիալական արշավի մեկնարկը կայացավ մարտի 1-ին, Օրանժ պրեմիում սպորտային ակումբում, որտեղ էլ 30-ից ավել մասնակիցների շնորհիվ 20 օրերի ընթացքում Հայաստանը հավաքեց շուրջ 80.000 շարժում: Երկու մասնակից՝ 20 օրերի ընթացքում 20.000 և ավելի քայլեր արեցին՝ պարբերաբար և մեծ ոգևորությամբ իրենց մարզումները ուղղելով աշխարհն ավելի լավը դարձնելու գործին, պարգևատրվեցին դիպլոմներով՝ Մեգասպորտի և Technogym-ի կողմից, ինչպես նաև ստացան Մեգասպորտի նվեր քարտեր 20.000 դրամ արժողությամբ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել՝

https://www.facebook.com/events/2121128248109554/

https://www.technogym.com/letsmove

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ