Նորաձևության տենդենցների և տեխնոլոգիական նորամուծությունների շարքում վերջին մեկ տարվա ընթացքում իր ուրույն տեղն է զբաղեցրել IQOS ապրանքանիշը, որն այս տարի նշում է Հայաստանում իր պաշտոնական ներկայության մեկ տարին: Այս կապակցությամբ Դալմա Գարդեն մոլի սրահում տեղի ունեցավ Petoor inspired by IQOS շարֆերի շնորհանդեսը: Petoor հայկական դիզայներական հագուստ-ապրանքանիշը ներկայացնում է մետաքսյա շարֆերի էքսկլյուզիվ հավաքածու՝ ոգեշնչված IQOS-ի նրբաոճ և եզակի դիզայնով: Համատեղելով այս հրաշալի առիթը նվիրված կանանց գարնանային տոների հետ՝ մարտի 7-ից մարտի 9-ը ընկած ժամանակահատվածում ընկերությունը եզակի նվերներ կմատուցի առանց ծխի ապագան ընտրողներին. Petoor-ի հեղինակային զարդանախշով մետաքսյա Petoor inspired by IQOS շարֆերը։ Զարդանախշի ներշնչանքի աղբյուր դարձան բրենդի նուրբ և դասական օվալը, մեղմ գունային գամման և Petoor SS 2019 թ-ի նոր հավաքածուն՝ կատարված art deco ոճում։ Միջոցառմանը ներկա էին նորաձևության աշխարհի և մամուլի ներկայացուցիչներ: Հյուրերը վայելեցին թեթև կոկտեյլներ Lillet-ից, հյուրասիրվեցին և ծանոթացան տեխնոլոգիական նորամուծություններին: Petoor ապրանքանիշն արդեն երրորդ տարին է յուրահատուկ և տարբերվող ձեռագրի շնորհիվ իր հաստատուն տեղն է գրավել Հայաստանի նորաձևության ոլորտում։
Հատուկ առաջարկը կգործի Դալմա Գարդեն մոլի և Երևան մոլի IQOS սրահներում: