ԵՐԲ ՄԻԱՁՈՒԼՎՈՒՄ ԵՆ ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ...

Ուրբաթ, 28 Դեկտեմբերի 2018 09:09

Սիրով Ձեզ ենք ներկայացնում նախորդ օրը Դիլիջանի բարձրունքներից իրականացրած մեր նկարահանման բացառիկ կադրերը... Եվ ուրեմն այսպես. բնության համաշխարհային հիմնադրամի (WWF Հայաստան) հայաստանյան մասնաճյուղը և ArmMod Fashion-ը Հայաստանում առաջին անգամ ներկայացնում են նախագիծ, որի շրջանակներում նորաձևությունն աջակցում է հանրության բնապահպանական իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։ Նկարահանման համար աշխատանքային մեր մեծ թիմը ( լրագրողներ, մոդելներ, կազմակերպիչներ, ծրագրի ղեկավարներ ) հատուկ ժամանեց Դիլիջան` Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոն։ Եվ հենց այստեղ էլ մենք իրականացրեցինք մի բացառիկ գեղեցիկ նկարահանում. մոդելներ Մարիկա Թունյանը, Նարե Զաքարյանը, Լյուսի Հայրապետյանը և Լիանա Թովմասյանը ներկայացրեցին նախագծից ոգեշնչված և ծնունդ առած հագուստները բաց բնության մեջ` կովկասյան ազնվացեղ եղջերուների հետ։ Իսկ այդ հագուստները դիզայներ Ժենյա Ասատրյանի ստեղծած նմուշներն էին, որոնք ամբողջությամբ ներշնչված են բնությունից և նպատակ ունեն շեշտադրել մարդու և բնության փոխկապակցվածությունը, որը միանշանակ արտացոլվել է հագուստների և աքսեսուարների դիզայնի տարրերում։

WWF-ի հայաստանյան մասնաճյուղի Marketing & PR բաժնի ղեկավար Հերմինե Հակոբյանի հետ զրույցում պարզեցինք նաև, որ Դիլիջան ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը ստեղծվել է հենց Հայաստանի բնապահպանության նախարարության և Բնության համաշխարհային հիմնադրամի ( WWF ) հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որի նպատակն է Կովկասյան ազնվացեղ եղջերուների պոպուլյացիայի վերականգնումը Հայաստանում, քանի որ տեսակն անհետացել էր Հայաստանի բնությունից նախորդ դարի երկրորդ կեսին։ Այո՛, կան թեմաներ, որոնք մասայական չեն և մարդիկ չեն էլ մտածում այդ խնդիրների մասին, բայց փառք Աստո կան նաև մարդիկ, կազմակերպություններ, որոնք սրտացավորեն հոգ են տանում այդ ամենի մասին, բարձրաձայնում և ճիգ ու ջանք չեն խնայում դրանց կյանքի կոչելու համար։

ArmMod Fashion-ի ղեկավար Ռուբինա Գրիգորյանն էլ նշեց, որ հավաքածուի վաճառքից գոյացած գումարները տրամադրվելու են բազմացման կենտրոնին, որոնք ուղղվելու են եղջերուների պահպանությանը։

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ