Women talks. երբ զրուցում են կանայք կամ կնոջ 50 երանգները

Երկուշաբթի, 24 Դեկտեմբերի 2018 13:15

Վերջերս տեղի ունեցավ <<Ֆիլիպ Մորրիս>> ընկերության կողմից անցկացվող <<Women Talks>> նախագծի մեկնարկը: Միջոցառումը Կանանց 50 երանգները խորագրի ներքո է, որտեղ ելույթ ունեցող կանայք բացահայտում էին կանացիության որևէ երանգ՝ նորարարության, նորաձևության, բիզնես, բարեգործություն, հաջողությունները՝ ընտանիքի հետ համադրելու արվեստ և այլն։

Նախագծի առաջին հյուրերն Էին երաժիշտ Սոնա Ազարյանը և բանաստեղծ, նկարիչ Մարգարիտա Գևորգյանը, ովքեր ներկայացրեցին իրենց <<50 երանգները>>: Ելույթ ունեցող կանայք անկեղծացան, կիսվեցին իրենց կյանքի պատմություններով և կայացման բանաձևերով։

<<Women Talks>>-ը միջոցառումների շարք է, որի մասնակից կանայք խոսում են իրենց հաջողության պատմությունների, ինչպես նաև ժամանակակից կնոջ առջև կանգնած մարտահրավերների մասին: Սա կարևոր քայլ է Հայաստանում կանանց ձայնը լսելի դարձնելու համար, իսկ մասնակիցների համար ինքնաարտահայտվելու յուրահատուկ հնարավորություն և սեփական գաղափարները, ծրագրերը տարածելու հարթակ:

Միջոցառման մասնակցությունը բաց է, կարող են մասնակցել բոլոր կանայք՝ հատկապես IQOS-ասերները: Ծրագրի նպատակն է առաջին հերթին նոր մարդկանց բացահայտումը և միաժամանակ միմյանց հետ շփումը, ծանոթությունն ու միմյանց պատմությունները լսելն ու ընդհանուր եզրեր գտնելը:

Կազմակերպիչները վստահ են, որ մտքի ու գաղափարի ուժը կարող է փոխել աշխարհը՝ դարձնելով այն ավելի լավը։ Այս նախագիծը հենց դրան է միտված:

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ