Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Creative Fashion Show

Creative Fashion Show

Saturday, 17 November 2018 10:43

Նոյեմբերի 15-ին Armmod fashion նախագիծը, Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնի հետ համատեղ, նախադեպը չունեցող նորաձևության տոն պարգևեցին ներկա գտնվողներին:

Creative fashion show, որտեղ ձիասպորտը և նորաձևությունը միաձուլվեցին: Այսպես անվանվեց Armmod fashion-ի հերթական ցուցադրությունը, որը այս անգամ որդեգրել էր ևս մեկ շատ կարևոր գաղափար` այն է համախմբել աշխարհասփյուռ հայ տաղանդավոր դիզայներներին: Այդ իսկ պատճառով հատուկ այս ցուցադրության համար Հայաստան էին ժամանել տաղանդաշատ մոսկվայաբնակ հայ դիզայներ՝ Տիգրան Ալբերտին իր հայկականկարպետ հիշեցնող տակացուներ ունեցող կոշիկների հավաքածով և Վրաստանում բնակվող մեր հայրենակցուհի Նարինե Պուտոյանը իր ,,Մարադիուլի,, բրենդի հարսանեկան հավաքածուով:

Ցուցադրությունն հատկանշական էր նաև նրանով, որ 2,5 տարիների ընթացքում Armmod fashion-ի կողմից կազմակերպված թվով 10-րդ նորաձևության ցուցադրությունն էր։

Մշտապես լուսաբանելով Armmod fashion նախագծի ամբողջ գործունեությունը, կարող ենք փաստել, որ ցուցադրությունները հիմնականում կազմակերպվել են մեկը մյուսից տարբերվող վայրերում, նույնիսկ այնպիսի տեղերում, որ շատերի մտքով անգամ չէր անցնի, որ նման վայրում կարելի էր յուրահատուկ ցուցադրություն կազմակերպել։ Իսկ այս ձիարշավարանի միտքը իսկապես գերազանցեց բոլորին:

Հատուկ այս ցուցադրության համար մոդելները 1,5 ամիս ձիավարության դասընթացների էին հաճախել:

Մինչ ցուցադրությունը սկսելը ձիարշավարանին կից գտնվող JOKEY ռեստորանում հյուրերին սպասվում էր հյուրասիրություն և կրեատիվ ֆոտոզոնա:

Ցուցադության մեկնարկը տրվեց հաղորդավարուհի, գեղեցկուհի մոդել Ռիփի Սարգսյանի ողջույնի խոսքով ձիու վրա: Այս անգամ նա հաղորդավարուհու դերում էր:

Մինչ ցուցադրությունը սկսելը գեղեցիկ ելույթով հանդես եկավ երգչուհի Աստան, ով ժամանել էր Մոսկվայից հատուկ այս միջոցառման համար: Իսկ ցուցադրության բացումը վստահված էր Տիգրան Ալբերտիին:

Armmod fashion-ը հավատարիմ մնալով իր գաղափարին, իր որդեգրած աշխատելաոճին, հնարավորություն է տալիս սկսնակ տաղանդավոր դիզայներներին ներկայանալու՝ այսուհետ մրցութային կարգով:

Ինչպես նշեց նախագծի հեղինակ Ռուբինա Գրիգորյանը՝ սկսնակները պետք է զարգանան հայտնիների կողքին, իսկ հայտնի և ճանաչված դիզայներները՝ կանգնելով սկսնակների կողքին ևս մեկ անգամ ընդգծում են իրենց մեծահոգությունը և կարևորությունը:

Այս անգամ 4 դիզայներներ էին ընտրվել բազմաթիվ հայտերից:

Հաշվի էին առնվել և՛ ոճային առանձնահատկությունը, և՛ հիմնական միտքը: Ընտրվել էին այնպիսի դիզայներներ, ովքեր ավելի կրեատիվ էին մտածել և իհարկե համապատասխանել ֆորմատին:

Նրանք էին Mekikchian բրենդը ներկայացնող Աննա Մեկիկչյանը, Sofely բրենդը ներկայացնող Սոֆյա Մովսիսյանը, Sa Fea բրենդը ներկայացնող Սոֆյա Խոստեղյանը և դիզայներ Արփի Գրիգորյանը:

Հատկանշական էր, որ ներկայացվեց նաև Armmod by Jen A հավաքածուն:

Դիզայներ Ժենյա Ասատրյանը այն եզակի տաղանդավոր երիտասարդներից էր, ով մասնակցել էր 2 տարի առաջ Armmod fashion նախագծին և իր համառ աշխատասիրությամբ հասել հաջողության: Այսուհետ նախագիծը ժամանակ առ ժամանակ կփորձի ներկայացնել նաև իր հաջողակներին:

Ցուցադրության ընթացքում մոդելներ և՛ քայլում էին 50 մետր երկարություն ունեցող պոդիումին և՛ հանդես գալիս ձիերի վրա նստած, ինչը հանդիսատեսին զարմանք և հիացմունք էր պատճառում:

Ցուցադրությանը սիրով աջակցել էին

Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնը,

Ararat հյուրանոցը,

Bastille հյուրանոցը,

LeSaգեղեցկությանսրահը,

Medesy ստոմատոլոգիական կենտրոնը,

Davis gym մարզասրահը,

Moon events կազմակերպությունը,

Հերմին դիզայն ստուդիոն,

Երևանի շամպայն-գինիների գործարանը:

Մենք ևս մշտապես այս նախագծի կողքին ենք և սիրով լուսաբանում ենք:

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ