Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ (PMI) ընկերությունը Double Tree By Hilton հյուրանոցում կազմակերպել էր մեծ խաղարկություն։ Մրցանակը՝ Մոսկվայում մեգաիվենթին մասնակցությունն էր:
Խաղարկությանը կարող էին մասնակցել միայն IQOS-ի օգտագործողները: Paparazzilife.am-ի թիմը նույնպես այնտեղ էր՝ բացահայտելու հաղթողների անունները:
Միջոցառման նպատակն էր հաճախորդներին գեղեցիկ անակնկալներ մատուցել:
Գլխավոր մրցանակակիր Ռուզաննա Մանուկյանը Paparazzilife.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, որ ակտիվ մասնակցում է նմանատիպ խաղարկությունների: Իսկ հաղթելու համար նախևառաջ պետք է մասնակցություն:
Միջոցառումը վարում էր Արամ Չախոյանը, կազմակերպված էր գեղեցիկ հյուրասիրություն: Ստորև ներկայացնում ենք մեր կողմից ֆիքսած Photoshooty-ը: