Basic Center և Cool Club խանութ-սրահները համատեղ երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ը, դարձրել էին յուրահատուկ:
Պարզապես աննկարագրելի էր երեխաների ոգևորությունը և ուրախությունը խանութ-սրահ ժամանելու առաջին իսկ րոպեներից: Երեխաների համար կազմակերպված էր հատուկ ծրագիր, սրահները ձևոավորված էին գունագեղ փուչիկներով, հնչում էր հաճելի երաժշտություն:
Basic Center վաճառասրահների ցանցը ներկայացնում է հագուստ, կոշիկ և աքսեսուարներ տարիքային բոլոր խմբերի և սեռերի ներկայացուցիչների համար։ Այն ներկայացնում է կանանց, տղամարդկանց և երեխաների համար համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի բարձրակարգ ապրանքանիշեր: Հայաստանում և Վրաստանում թվով 15 վաճառասրահների ցանցում ներկայացված է եվրոպական, ամերիկյան և բրազիլական հագուստի, կոշիկի լայն ընտրանի։
Cool Club լեհական ապրանքանիշը ներկայացնում է մանկական հագուստի բացառիկ մոդելներ, կոշիկ և աքսեսուարներ: Cool Club հագուստի հավաքածուն ոգեշնչվում է մանկական նորաձևության վերջին միտումներից: Իր յուրահատուկ ոճի և բարձր որակի շնորհիվ Cool Club -ը մշտապես գոհացնում է երեխաների պահանջմունքները:
Մեր կողմից ֆիքսած մանկական անհոգ ժպիտները ստորև ձեզ ենք ներկայացնում: