Հունիսի 1. գրեթե բոլոր լավագուն խանութ-սրահները երեխաների տոնը կրկնակի դարձրեցին ՝ կազմակորպելով իսկական տոն հենց իրենց սրահներում: Cool Club հայտնի մանկական բուտիկը ևս մեր փոքրիկների համար հաճելի ժամանցային ծրագիր պարգևեց:
Cool Club լեհական ապրանքանիշը ներկայացնում է մանկական հագուստի բացառիկ մոդելներ, կոշիկ և աքսեսուարներ: Հագուստի բազմազանության մեջ փոքրիկները կարող են գտնել ինչպես առօրյա, սպորտային և արտասովոր վառ գույներով հագուստ,այնպես էլ դասական հավաքածու հատուկ առիթների համար: Cool Club հավաքածուն ներառում է հատուկ տպագիր շապիկներ հարազատ մուլտֆիլմների հերոսների պատկերներով, որոնք մշտապես թարմացվում են: Cool Club ապրանքանիշի հագուստը արտադրվում է բարձրորակ հումքից, որը հագուստը դարձնում է ոչ միայն գեղեցիկ և գործածական, այլև դիմացկուն և հարմարավետ: Cool Club հագուստի հավաքածուն ոգեշնչվում է մանկական նորաձևության վերջին միտումներից: Իր յուրահատուկ ոճի և բարձր որակի շնորհիվ Cool Club -ը մշտապես գոհացնում է երեխաների պահանջմունքները: