Երեկ՝ հունիսի 2-ին, Rio Mall-ում տեղի ունեցավ հունիսյան և ինչու չէ նաև տարվա ամենագունավոր միջոցառումներից մեկը՝ Yerevan Color Festival 2018-ը: Color Festival-ը, որոշ չափով նման էր հնդկական Holi տոնին, միևնույն ժամանակ ունենալով իր առանձնահատկությունները: Միջոցառումը կազմակերպվել էր Rio Mall-ի և Arm Events-ի համատեղ աշխատանքների շնորհիվ:
Միջոցառման ընթացքում մասնակիցների բարձր տրամադրությունն ապահովեցին՝ DJ Donz-ը, DJ Ocean-ը, DJ Strong-ը, DJ Cenn_gg-ն, DJ Minasoff-ը և DJ Candy Floss-ը:
Ստորև ներկայացնում ենք ձեզ խենթ, գունավոր, հաճելի և հետաքրքիր րոպեներից մեր որսած կադրերը: