Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Համաշխարհային սպասարկման ոլորտի նոր թրենդը՝ IQOS Friendly

Համաշխարհային սպասարկման ոլորտի նոր թրենդը՝ IQOS Friendly

Saturday, 02 June 2018 13:51

Համաշխարհային սպասարկման ոլորտում նոր թրենդ է հայտնվել: Ժամանցի տարբեր վայրերում հենց մուտքի մոտ կարող եք հանդիպել ցուցանակներ՝ IQOS Friendly գրությամբ: Սա նշանակում է, որ տվյալ ռեստորանում, հյուրանոցում կամ ժամանցի վայրում ծխելն արգելվում է, բայց թույլատրվում է օգտագործել IQOS:

Նորություն չէ, որ աշխարհի շատ երկրներում ծխելը հանրային վայրերում արգելվում է՝ սրճարաններում, գրասենյակներում ու տարբեր ժամանցային գոտիներում: Այո, ծխելն արգելվում է, բայց թույլատրվում է օգտագործել IQOS, նրանք IQOS Friendly են:

Ծխախոտի տաքացման IQOS համակարգի վաճառքն ու օգտագործումը հատկապես տարածված է Ռուսաստանում և Ուկրաինայում: Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում բացվել է IQOS-ի սպասարկման և հանգստի գոտի: Զբոսաշրջիկները, ովքեր դեռ ծանոթ չեն նորարարական այս լուծմանը, մինչև իրենց թռիչքը կարող են փորձարկել այն, իսկ մասնագետները կպատասխանեն նրանց հուզող հարցերին և կօգնեն կողմնորոշվել: Իսկ ովքեր արդեն IQOS-ի ընկեր են, կարող են այստեղ թռիչքից առաջ օգտագործել այն, հանգստանալ ու պատրաստվել ուղևորությանը:

IQOS սիրահարները շատ են նաև Ուկրաինայում: Այստեղ ժամանցի տարբեր վայրեր IQOS Friendly են, հենց տեղում կարելի է օգտագործել և լիցքավորել IQOS-ը՝ առանց փողոց դուրս գալու: Ուկրաինայում արդեն IQOS Friendly համարվող մոտ 60 հաստատություն կա: Նույնիսկ մշակվել է ժամանցի վայրերի ուղեցույց, որտեղ քաղաք այցելող հյուրերն ու զբոսաշրջիկները կարող են օգտագործել IQOS: Ընդ որում, Ուկրաինայում Friendly են շատ հայտնի ժամանցի հաստատությունները:

Սիգարետին այլընտրանք համարվող IQOS համակարգից օգտվողների թիվն աճում է ամբողջ աշխարհում: Միջազգային լրատվամիջոցների հրապարակած տեղեկություններով՝ ամեն օր մոտ 10 հազար ծխող է հրաժարվում սովորական ծխախոտից և ընտրում IQOS-ը: Ըստ տարբեր կայքերում հրապարակված վիճակագրության, աշխարհում արդեն մոտ 5 մլն չափահաս IQOS օգտագործող կա:

Շատ փորձագետներ կանխատեսում են, որ մոտ ապագայում ավանդական սիգարետները կհամարվեն ժամանակավրեպ, իսկ ծխողները կանցնեն այլընտրանքների: Առանց ծուխ IQOS-ը հավակնում է լինել հենց այդ այլընտրանքային տարբերակը: Հաշվի առնելով, որ ժամանակակից աշխարհը մերժում է ծուխը՝ IQOS-ն առաջարկում է աշխարհ, որտեղ չկա ծխախոտի ծուխ:

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ