Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

ZILFYAN EyeCare Center

ZILFYAN EyeCare Center

Tuesday, 29 May 2018 09:23

Նախորդ օրը PaparazziLife-ը ներկա գտնվեց Զիլֆյան ակնաբուժական կլինիկայի բացման պաշտոնական արարողությանը: Կլինիկայի հիմնադիր տնօրենն է Երևան քաղաքի գլխավոր ակնաբուժ պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանը: ԶԻԼՖՅԱՆ կլինիկան հագեցած է այնպիսի գերժամանակակից սարքավորումներով, որոնք զարմանքի և հիացմունքի խոսքեր առաջացրեցին անգամ ոլորտի առաջատար հյուրերի մոտ, ովքեր Հայաստան էին ժամանել կլինիկայի պաշտոնական բացման արարողությանը ներկա գտնվելու համար:

Հաճելի գարնանային օր, համեղ հյուրասիրություն, բազում հյուրեր և շնորհավորանքի խոսքեր: Ստորև ներկայացնում ենք բոլոր այն ծառայությունները, որոնք իրականացվում են Զիլֆյան ակնաբուժական կլինիկայում՝

Լիարժեք հետազոտություն ողջ ընտանիքի համար՝ երեխաների և մեծահասակների համար

Ապարատային և ամբուլատոր հետազոտություն, բուժում կարճատեսությամբ, հեռատեսությամբ, աստիգմատիզմով և ամբլիոպիայով երեխաների համար:

Աչքի հիվանդությունների վաղ հայտնաբերում ( կատարակտ, գլաուկոմա, դիաբետիկ անգիորետինոպաթիա, մակուլոդեգեներացիա, կերատոկոնուս և այլ ):

Տեսողության կոնտակտային կորեկցիա՝ պրեմիում կարգի օպտիկական և գունավոր կոնտակտային ոսպնյակների միջոցով:

Հիվանդության 100 % ախտորոշում և ճշգրիտ բուժում:

Օնլայն խորհրդատվության հնարավորություն եվրոպական կլինիկաների առաջատար ակնաբույժների հետ:

Աչքի լիարժեք հետազոտություն և համապատասխան օպտիկական ակնոցների նշանակում տնային պայմաններում՝ ակնաբույժի այցելությամբ:

Հետազոտության ավարտին ցանկության դեպքում տրվում են հետազոտության արդյունքները՝ էլեկտրոնային տարբերակով:

Պացիենտի հարմարավետության ապահովում սպասասրահում և ողջ հետազոտության ընթացքում;

Համաշխարհային արտադրության գերժամանակակից սարքավորումներ ( Zeiss. Tpmey, Volk - Գերմանիա ):

Համաշխարհային արտադրության շրջանակների և օպտիկական ապակիների լայն ընտրանի օպտիկայի գերժամանակակից սրահում ( Rodenstock, Jill Sander, Mercedes-Benz, Porche Design, Claudia Schiffer ):

Շնորհավորում ենք հարգարժան պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանին նորաբաց կլինիկայի բացման կապակցությամբ և սիրով հիշեցնում հասցեն՝

Վերին Անտառային 160/7

Հեռախոսահամարներ՝ /011/ 45 55 71; / 096 / 45 55 77:

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ