El Fashion Dream Studio` ևս մի փոքրիկ ստուդիա, որտեղ ներկայացված կլինեն հայ դիզայների աշխատանքներ #MadeInArmenia։ Իսկ այդ դիզայները Լուսինե Հովհաննիսյանն է, ով իր գործընկերուհի Էլմիրա Եգորյանի հետ միասին կազմակերպել էր EL Fashion Dream Studio-յի բացման արարողությունը։
Ստուդիայի անունն էլ հենց երկու գործընկերուհիների անունների առաջին տառերից ստեղծված հապավումն է` EL։ Ստուդիայում ներկայացված են դիզայներ Լուսինե Հովհաննիսյանի հագուստները, ով մոտ 20 տարի արդեն այս ոլորտում է, մասնագիտական կրթությունը ստացել է 1996-ին, իսկ արդեն 2000 թվականից սկսած մասնակցելով բազում մրցույթների միշտ լավագույն արդյունքներ է գրանցել: Բալիկների ծնվելուց հետո կարճատև դադար վերցնելուց հետո` հավատարիմ հաճախորդները արդեն կարող են պատվիրել իրենց նախընտրելի նմուշները նորաբաց El Fashion Dream Studio-յում, որը գտնվում է Տերյան փողոցի վրա` Կարապի լճի անմիջապես դիմաց, Ani Rose ծաղկի սրահի հարևանությամբ։