Երիտասարդ դիմահարդար Նատալի Տոնոյանը մայիսի 18-ին, Elite Plaza Business Center-ում վարեց իր առաջին վարպետաց դասը՝ THE-MASTER-CLASS միջոցառումը:
Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, ընկերներ և դիմահարդարներ: Հետաքրքիր և հագեցած միջոցառման ընթացքում Նատալի Տոնոյանը ներկայացրեց իր վարպետությունը, գաղտնիքները և հմտությունները: Երեկոն բաղկացած էր մի քանի մասից՝ մասնագիտական ուսուցում «Ինքդ Քեզ» դիմահարդարման հմտություններ, գեղեցկության թրենդերի խորհրդատվություն, դիմահարդարման մրցույթ, որի հաղթողը ստացավ Նատալի Տոնոյանի մոտ անվճար դիմահարդարման դասընթաց անցնելու հնարավորություն: Միջոցառման մասնակից բոլոր դիմահարդարները ստացան վկայագրեր:
Միջոցառման հովանավորներն էին VOSTAN by Tsirani ռեստորանը, Mea Natura Armenia ընկերությունը, Make-Up Atelier-ն, Beautiful Day ընկերությունը, My Party ընկերությունը, Diana Adamyan Hair Loft-ը, Anile Art Studio-ն, Alisa Harutyunyan Fashion Studio-ն: