Երեկ կայացավ KIDS FASHION DAY 3 նախագծի ,,Հայաստանը մենք ենք,, խորագրով երկար սպասված ցուցադրությունը Marriot հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում:
Քաղաքի լավագույն մանկական բրենդային խանութ-սրահները ներկայացրեցին Գարուն –Ամառ հավաքածուները, այդ թվում երեկոյան, կերպարային և սպորտային լուքերը:
Ներկայացվեցին հայտնի և ճանաչված Mommy, MegaSport, MegaToys, Chouptte, OVS, RETAIL group-ը ներկայացնող Gap MonSoon ,TAPE A Loil, SerGant Major ,F&F, Zippy , Accessorize և հայկական բրենդներ` ELKA , Narre’z, Tetta Kids խանութ-սրահների առաջարկվող տեսականին:
Բոլոր հյուրերին վերջում սպասվում էր վիճակահանություն և հաջողակները շահեցին թանկարժեք նվերներ՝ Hermitaj և Sipurella բրենդների կողմից:
Ցուցադրությունը ուղեկցվեց համերգային ծրագրով: Սա իրական հեքիաթային տոն էր և՛ ծնողների, և՛ առավել ևս երեխաների համար: Եվ ի ուրախություն բոլորի նախագիծը անցկացվելու է տարին 4 անգամ՝ Գարուն/Ամառ, Աշուն Ձմեռ և 2 հատուկ խորագրերով:
Նախագծի գործընկերներն էին՝ Cataleya Wellness Club-ը , Ագա Քանքանյան Image Studio-ն, mapa.am մանկապատանեկան պորտալը, Մուլտերի Աշխարհ մանկական սրճարանը, Hermitaj խանութ-սրահների ցանցը, Sipurella հայկական արտադրության խնամքի միջոցները , Anastasia beauty բուտիկը, MeAnna Jewlery handmade զարդերը:
Իսկ այս հրաշալի նախագծի կազմակերպիչներն են Կարմեն Ղազարյանը և Ռուբինա Գրիգորյանը, ովքեր իրենց օրինակով ապացուցեցին, որ ընկերական սիրով արված գործը միշտ հաջողություն է ունենում: