Մայիսի 12-ին, Երևան Մոլում տեղի ունեցավ երկար սպասված Ford KUGA մակնիշի ավտոմեքենայի խաղարկությունը: Խաղարկության ողջ ընթացքում հաճելի և բարձր տրամադրություն էր: Միջոցառման սկիզբը հայտարարեց սիրված երգչուհի Մարինե Հակոբյանը՝ Marbey-ը:
Խաղարկության ընթացքում խաղարկվեց Ford KUGA մակնիշի ավտոմեքենան, որի հաջողակ հաղթողը ճանաչվեց Երևան Մոլի համատարիմ հաճախորդներից Արմեն Սիրեկանյանը:
Ի դեպ, նշենք նաև, որ Երևան Մոլը շարունակում է անակնկալներ մատուցել իր հաճախորդներին: Մայիսի 16-ին տեղի կունենա Shopping Night, որի ժամանակ մոլի գրեթե բոլոր խանութ-սրահներում գործելու են զեղչեր և անակնկալներ:
Դե ինչ, շտապեք այցելել Երևան Մոլ գնումներ կատարելու, միգուցե հաջորդ հաջողակը հենց դուք եք լինելու: