Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

#MARELLA #CANNELLA - Grand Opening

#MARELLA #CANNELLA - Grand Opening

Tuesday, 17 April 2018 15:03

Օրեր առաջ Ռիո Մոլը համալրվեց ևս մեկ խանութ-սրահով՝ MARELLA CANNELLA իտալական բրենդով: Շքեղ, նրբաոճ և յուրօրինակ տեսականի ներկայացնող այս երկու բրենդները համալրվելով մեկ սրահում հրավիրում են բոլորին տարբերվելու և ինչու ոչ թարմացնելու գարնանային զգեստապահարանը:

Բացման արարողությանը ներկա էին հյուրեր, հաճախորդներ և բազմաթիվ ընկերներ: MARELLA CANNELLA սրահը ներկաների համար կազմակերպել էր հաճելի միջավայր, համեղ հյուրասիրություն և բարձր երաժշտական տրամադրություն, դե լուսաբանաումն էլ վստահված էր մեզ:

MARELLA ապրանքանիշը հիմնադրվել է 1976 թ.-ին, որպես MaxMara ընկերության մի ճյուղ: 1988 թ.-ին MARELLA-ն դարձել է ինքնուրույն ապրանքանիշ, շարունակելով մնալ MaxMara ընկերության կազմում: MARELLA-ն արագ գրավեց հաճախորդներին: Սկսեցին ստեղծվել նոր հետաքրքիր հավաքածուներ: Հավաքածուներում շեշտը դրվում է կանացիության, պարզության և հարմարավետության վրա:

CANNELLA-ն իտալական բրենդային հագուստ է կանանց համար: Այն առանձնանում է իր բարձր որակով, նորաձև հագուստով և կենսուրախ գույներով: CANNELLA-ն հիմնադրվել է 1993 թ.-ին Նեապոլ քաղաքում: Հարկ է նաև նշել, որ CANNELLA բրենդը ունի մեծ չափսերի հագուստներ:

Ստորև ձեզ ներկայացնում միջոցառման լուսանկարները:

Հասցե՝ Ռիո Մոլ, 1-ին հարկ

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ