Նախորդ օրը ներկա էինք մի բացառիկ միջոցառման. Իմիջ կոդ գեղեցկության սրահում այսուհետ գործելու է Հարսի սենյակ։ Իսկ թե ինչ է նշանակում դա, կներկայացնենք մեր այս պոստում:
Ինչքան դժվարությունների առաջ են կանգնում աղջիկները, երբ պետք է իրենց հարսանյաց օրը վազեն վարսահարդարի, դիմահարդարի մոտ։ Այժմ այդ ամենը կարող են ունենալ մեկ վայրում՝ Իմիջ կոդի Հարսի սենյակում: Սրահը իր գեղեցիկ հարսիկներին օգնելու է ամեն հարցում, քանի որ այտեղ այսուհետ իրականացվելու են հարսիկների համար նախատեսված գրեթե բոլոր ծառայությունները։ Իհարկե, այդ ամենում իրենց ահռելի դերակատարումն են ունեցել նաև սրահի գործընկերները։
Նրանք են՝
• Wedding Design Studio-ին ի դեմս Նարինե Սարգսյանի, ով իրականացնելու է ամբողջ սրահի ձևավորման աշխատանքները:
• White Agent հարսանյան սրահը, որտեղ ներկայացված են 6-ից ավել բրենդեր Aire Barselona, Yolan Cris , Berta և Zuhair Murad , այս բրենդերը ներկայացված են Հայստանում միայն այս սրահում, բայց ահա Zuhair Murad և Berta բրենդերը տարածաշրջանում միակ վայրն է, որ ներկայացված են։
Ի դեպ յուրաքանչյուր հարս, ով կդառնա White Agent-ի անդամ և կունենա ակումբային քարտ, հնարավորություն կստանա օգտվելու տարբեր խանութների և կենտրոնների զեղչերից։
• Մեր լավագոււյն գործընկերներից է նաև Wedding Armenia ընկերությանը, ով Հայաստանում հարսանեկան միջոցառումներ կազմակերպող առաջատար ընկերությունն է:
• Գործընկերների շարքում է նաև Ամարաս պարային համույթը: Նշեմ, որ Ամարաս պարային համույթը, գեղարվեստական ղեկավար Վիկտորիա Մարտիրոսյանի գլխավորությամբ, բեմականացնելու է պարային կատարումներ հարսանքիների համար:
Ահա այս բոլոր ընկերությունների օգնությամբ իրականացված մի բացառիկ հարսանեկան արարողության էլ հենց ներկա գտնվեցինք մենք Իմիջ կոդ սրահում. երբ հարսի երգը երգեց Սոնա Շահգելդյանը, փեսան հարսի ետևից եկավ զուռնա- դհոլի ելևէջների ներքո, երբ գեղեցիկ ձևավորմամբ գաթաներն ու տարոսիկները գտան իրենց հասցեատերերին, հարսանեկան տորթը կտրվեց բարձր ծափահարությունների ներքո, իսկ ներկաները հիանալի րոպեներ անցկացրեցին, համեղ հյուրասիրվեցին և հեռացան սրահից նվերներով, որոնք տրամադրել էինք Schwarzkopf «Wella և ՆԵ ապրանքանիշները:
Ի դեպ, միջոցառման կազմակերպչական հարցերում սրահի տնօրինությանը օգնել էր Fresh Events կազմակերպությունը, ի դեմս գեղեցկուհի Իրինա Թովմասյանի:
ԻՄԻՋ կոդ՝ Փարպեցի 4