Գարնանային տոների առթիվ մարտի 8-ին, Երևան Մոլում կազմակերպվել էր բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ և անակնկալներ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար:
Սիրով ներկայացնում ենք ձեզ VS Armenia խանութ-սրահի միջոցառումը, որին ներկա էին հյուրեր, ընկերներ և հավատարիմ հաճախորդներ: VS Armenia-ի միջոցառման ընթացքում ներկաների համար կազմակերպվել էր հետաքրքիր անակնկալներ, խաղարկություն, նվերներ, օծանելքիներ և համեղ հյուրասիրություն: Միջոցառման երաժշտական ակտիվությունը ապահոված էր DJ-ի կողմից:
Բրենդի ներկայացուցիչը նշեց, որ արդեն 2 տարի է ինչ սրահը գործում է Երևան Մոլում: Սրահում ներկայացված է կանացի աքսեսուարների, օծանելիքների, ներքնազգեստների և գիշերազգեստների լայն տեսականի:
Դե ինչ, սիրով բոլորին հրավիրում ենք Երևան Մոլ՝ VS Armenia խանութ-սրահ հաճելի գնումներ կատարելու: