Joom!Fish config error: Default language is inactive!
 
Please check configuration, try to use first active language

Mother and Daughter Fashion Show

Mother and Daughter Fashion Show

Monday, 05 March 2018 17:38

Երեկ Ani Plaza Hotel-ում կայացավ ArmMod Fashion & Image Studio-ի յուրահատուկ ,,Մայրիկ և Դուստր,, նորաձևության ցուցադրությամբ:

Մինչ ցուցադրությունը հայտարարված էր աննախադեպ ակցիա`մայրիկները գնելով հագուստ իրենց համար, փոքրիկինը նվեր էին ստանում անվճար, ինչպես նաև եզակի հնարավորություն ստանում մասնակցելու ցուցադրությանը: Իսկ մասնակիցներից մի քանիսը հանդես էին գալիս իրենց քույրիկների և պրոֆեսիոնալ մոդելներ` Նարե Զաքարյանի, Անի Սարգսյանի, Նաիրա Գրիգի և Լիանա Իսրաելյանի հետ: Մասնակիցների թվում էր նաև գեղեցկուհի Իրինա Թովմասյանը իր հրաշք աղջիկների հետ:

ArmMod Fashion & Image Studio-ի հիմնադիր Ռուբինա Գրիգորյանը նշեց, որ նպատակ ունեին ցույց տալ բոլորին, որ հայ մայրիկները ամենագեղեցիկն են ու ամենաոճայինը և որ կինը ցանկացած տարիքում կարող է հիացնել բոլորին:

Նշենք նաև, որ ArmMod Fashion & Image Studio-ն համագործակցում է 12 հայկական բրենդների հետ` Narre’z, JenA, BalMari, Just Mila, Maru, Enaya, Janet, Manumood, Liatom, Anna Arakelyan, West Wind, Shuis, Aco by Astghik Safaryan , որոնցից ցուցադրությանը մասնակցեցին`

Narre’z – Նարե Բաբայան

JenA – Ժենյա Ասատրյան

BalMari – Մարինե Բալասանյան

Just Mila - Միլա Կարապետյան

Enaya – Գայանե Բաղդասարյան

Manumood - Անուշ Մկրտչյան

Shuis - Շուշաննա Իսպիրյան

Մինչ ցուցադրությունը սկսելը, հյուրերը վայելեցին գեղեցիկ համերգային ծրագիր` սիրված փոքրիկ երգիչ- երգչուհիների մասնակցությամբ` Էրիկ Զաքյան, Վիկտորյա Բալբուչակյան ,Անահիտ Առաքելյանը, Էլեն Գալուստյան, Էլեն Իսունց, ՆԱՏԱԼԻ, ԱԼՎԻՆԱ:

Իսկ ցուցադրությունը վարեց գեղեցկուհի հաղորդավարուհի , երգչուհի և պարուհի Մեգին:

Միջոցառումը անցկացվում էր ,,Նվերների Աշխարհ,, ցուցահանդեսի շրջանակներում:

Լուսանկարները` Հայկ Ալեքսանյանի

 

 

Հաճախ դիտվածները

  • Բարեգործական համերգ
    Բարեգործական համերգ

    Հունիսի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահը փայլում էր բարության ջերմ ու դրական լիցքերից։

  • FASHION DRUG 2019 collection
    FASHION DRUG 2019 collection

    Տաք Եգիպտոսից` կրուիզային թեմատիկայով գեղեցիկ փակ երեկոյի։ Իսկ հիմա ավելի մանրամասն. Fashion Drug ապրանքանիշի հիմնադիր Անահիտ Ղազարյանը երեկ Monmartre սրճարանում իր հատուկ հյուրերի համար բացառիկ երեկո էր կազմակերպել:

  • ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ
    ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԵՔ ԴԵՊԻ ԲՈՒԼՂԱՐԻԱ

    Prestige Tour ընկերությունը 9 տարի շարունակ իրականացնում է ուղիղ չվերթներ դեպի Բուլղարիա`Բուրգաս քաղաք:

  • Հունիսի 1-ը Citizen-ում
    Հունիսի 1-ը Citizen-ում

    IN production-ը Cityzen-ի հետ համատեղ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ կազմակերպել էր էքսպո, որին մասնակցում էին մանկական ոլորտում առաջատար կազմակերպությունները:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

Գտեք Մեզ