Հունիսի 17-ին Կորյուն 7 հասցում ներկա էինք PLATFORM խանութ-սրահի պաշտոնական բացման արարողությանը, որի հիմնադիրը դիզայներ Դիանա Չալտիկյանն է: Սա ևս մեկ հարթակ է, որտեղ հայ սկսնակ երիտասարդ դիզայներները ներկայացնում են իրենց աշխատանքները` աքսեսուարներ, կոշիկ, պայուսակ, հագուստ և փորձում նպաստել հայկական նորաձևության զարգացմանը և հայկական արտադրանքի տարածմանը:
PLATFORM խանութ-սրահում գործում են հետևյալ brand-ները՝
DIANI – Հագուստ և աքսեսուարներ
Royal Tiara – զարդեր, հարսանեկան թագեր, որոնք նաև տրվում են վարձով
Lalo shoes Armenia – Platform-ը հանդիսանում է վրացի դիզայների կոշիկների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում
Maison Gaia – Գլխարկների հավաքածու
Stimulated – Ձեռագործ ներքնազգեստ և լողազգեստներ
ByMusheghyan – Hand made, նկարչություն ցանկացած հագուստի վրա
Ani Chichoyan – Ներկայացնում է հագուստ, պայուսակներ, լոզազգեստներ
BirinyaN – choker-ներ և վերնաշապիկներ
The Brain – Վերնաշապիկներ, որոնց վրա պատկերված են հայտնի մարդիկ
Lafashionista – Մայրիկների և փոքրիկների համար նախատեսված հագուստ
Regalo – Լուսամփոփներ, դեկորային հետաքրքիր իրեր
Armedeis – Հայկական նախշերով վերնաշապիկներ և գլխարկներ
Nacrimosa – Մարգարիտով ստեղծված վերնաշապիկներ, բաճկոններ և այլն…
Ceramic Art Studio – Ձեռագործ կավից իրեր և շարֆեր
Մենք ևս մեկ անգամ շնորհավորում ենք ողջ թիմին և մաղթում հաջողություներ:
Հասցե ՝ Կորյուն 7
https://www.facebook.com/platformyerevan