Դալմայի կանաչ գոտում հոկտեմբերի 27-ին տիրում էր բարձր տրամադրություն։ «Զեթ Ընդ Էյ» խանութների ցանցը համալրվեց ևս մեկով. OVS իտալական նորաձևության մանկական խանութ-սրահը բացվեց Դալմա Գարդեն Մոլում: Այստեղ կգտնեք երեխաների համար Ձեր ճաշակին համահունչ ամենատարբեր նորաոճ հագուստներն ու աքսեսուարները։
OVS-ն իր փոքրիկ շոփինգասեր հաճախորդների համար կազմակերպել էր ուրախ երաժշտական ծրագիր։ Շոու-ներկայացման ընթացքում ելույթ ունեցան երգչուհի Մեգին, «Սալսա» պարային ստուդիան և DJ Elf-ը։ Երեկոն համալրվեց Բումբումիկ ստուդիայի Disney մուլտհերոսներով, զվարճալի ակվագրիմով, OVS շապիկների գունազարդումով, պարերով ու երգերով, համեղ հյուրասիրությամբ։
Միշտ ոճային և նրբաճաշակ OVS բրենդը, իտալական հագուստի ապրանքանիշ է, նախատեսված կանանց, տղամարդկանց և երեխաների համար։ Բրենդն ապահովում է բարձր որակ՝ ոճայինն ու զվարճալին հաճելիորեն միախառնելով:
Դե ինչ, Ձեր փոքրիկների հետ այցելեք Dalma Garden Mall-ի երկրորդ հարկ, Կանաչ գոտու հարևանությամբ գտնվող նորաբաց OVS Kids խանութ-սրահ, որտեղ սպասվում է բարեհամբույր սպասարկում և հաճելի shopping time:
Հասցե` Ծիծեռնակաբերդի խճուղի 3, Dalma Garden Mall
FB.` https://web.facebook.com/Isola.stores/