Աբովյան 3 հասցեում է գտնվում նրբագեղությունը և յուօրինակությունը գնահատողների արդեն սիրված <<MP Wood>> փայտե աքսեսուարների և նվերների խանութ-սրահը: Իր գործունեության կարճ ժամանակահատվածում ընկերությունն արդեն հասցրել է ապացուցել, որ փայտե աքսեսուարները նույնպես կարող են լինել չափազանց մոդայիկ և յուրահատուկ:
Բարձր գնահատելով որակն ու ինքնատիպությունը` <<MP Wood>> ապրանքանիշը միաձուլում է ժամանակակից արվեստը, էկո դիզայնը և նորաձևությունը: Յանկացած պատվեր ստեղծվում է յուրահատուկ մոտեցմամբ և հոգատարությամբ: Ի դեպ, առանձնահատուկ կցանկանանք նշել, որ <<MP Wood>>-ը հնարավորություն է ընձեռում պատվիրատուին անձամբ ներկայացնել էքսկլյուզիվ պատվերը, որը կստեղծվի բացառապես պատվիրատույի համար: Շնորհիվ տաղանդաշատ դիզայներների և հմուտ վարպետների, համատեղելով ստեղծագործական մտածելակերպը, կյանքի են կոչվում պատվիրատույի նույնիսկ առաջին հայացքից անհնարին թվացող յուրաքանչյուր պատվեր ու էսքիզ:
Յուրաքանչյուր կին ունի որոշակի քանակությամբ զարդեր, և հաճախ խնդիր է առաջանում այդ ամբողջ <<հարստությունը>> կոմպակտ կերպով պահպանել: <<MP Wood>>-ը առաջարկում է օրիգինալ զարդատուփեր, որոնք կլինեն Ձեր զարդեղենի արժանի ու նորաձև <<պահեստարանը>>:
Ընկերությունը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել յուրահատուկ և նորաձև փայտե աքսեսուարներ` վզնոցներ, մատանիներ, բացառիկ համադրություններով ապարանջաններ, հարսանեկան օրիգինալ տարոսիկներ, դեկորներ, նկարների շրջանակներ, ինչպես նաև հուշանվերներ, լուսամփոփեր, ակնոցի շրջանակներ ու տուփեր, խմիչքի ու մատանու տուփեր, որոնք յուրահատուկ նվեր կլինեն Ձեր սիրելիների համար:
Ընկերության կողմից պատրաստված հայտնի նկարիչների նկարներով օրիգինալ և ոճային պայտե պայուսակները կոտրում են այն կարծրատիպը, որ պայուսակները կարող են պատրաստված լինել միայն կաշվից կամ կտորից: <<MP Wood>>-ը բացառիկ հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին պատվիրել պայուսակներ իրենց նախընտրած դիզայնով և երանգային լուծումներով, որոնք հաճելի ու հիշարժան անակնկալ կդառնան ձեր ընկերների և հարազատների համար:
<<MP Wood>> ընկերության արտադրանքը վստահաբար կդառնա սիրելի նվեր փայտե իրերի գեղեցկությունը գնահատողների համար և կգոհացնի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին:
Հասցե` Աբովյան 3, Երևան
Հեռախոսահամար` +374 77 838000