Victoria's Secret

Հինգշաբթի, 04 Օգոստոսի 2016 09:35

 

Վստահ եմ` չկա այնպիսի աղջիկ, ով գոնե մեկ անգամ իրեն չի պատկերացրել Victoria's Secret- ի հրեշտակ: Անշուշտ, fashion-ը սիրող և գնահատող բոլոր աղջիկներն էլ (և ոչ միայան աղջիկները) գիտեն այս բրենդի պատմությունը: Այնուամենայնիվ ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել և ներկայացնել հայաստանյան բուտիկում առկա տեսականին:

Victoria's Secret բրենդը ստեղծել է Ռոյ Ռեյմոնդ անունով մի մարդ, ով որոշել էր ներքնազգեստ նվիրել կնոջը իրենց ամուսնության տարեդարձի կապակցությամբ: Անհաջող ու անարդյունք որոնումներից հետո Ռեյմոնդը որոշում է ստեղծել ներքնազգեստի այնպիսի ապրանքանիշ, որը թույլ կտա և´ կանանց, և´ տղամարդկանց առանց դժվարության ընտրել հենց այն, ինչ նրանք փնտրում են: Սակայն բրենդը ամենևին չի կրում նրա կնոջ անունը: Victoria's Secret անվանումը կապվում է Անգլիայի Վիկտորիա թագուհու հետ, քանզի բրենդի առաջին հավաքածուն ստեղծվեց հենց այս թագուհու ժամանակաշրջանում տիրող նորաձևության մոտիվներով:

 

 

Ցավոք, ֆինանսական խնդիրների պատճառով, Ռոյ Ռեյմոնդը ստիպված է լինում վաճառել բրենդը The Limited կանացի հագուստի ցանցի սեփականատեր Լեսլի Վեկսներին, ում հաջողվում է բրենդը դարձնել այն, ինչ այսօր կա` Victoria's Secret համաշխարհային բրենդը:

 

 

Պետք է ուրախությամբ տեղեկացնեմ, որ Victoria's Secret-ը այսուհետև հասանելի է բրենդի հայաստանյան սիրահարների համար: Victoria's Secret բրենդի լավագույն օծանելիքները, մարմնի խնամքի միջոցները, ամենավառ լողազգեստներն ու ներքնազգեստները կարող եք գտնել Rossia Mall-ի 3-րդ հարկում գտնվող Victori's Secret բուտիկում: Very Sexy, Very Sexy Now, Bombshell, Bombshells in Bloom, Forever sexy, Love is heavenly, Xo Victoria, Love me, Noir Tease ապրանքանիշերի օծանելիքները, Love, Tropical citrus, Amber Romance, Aqua Kiss և Pink ապրանքանիշի խնամքի միջոցները կուրախացնեն մեր աղջիկներին ու կանանց: Պայուսակները՞ ... դե իհարկե, այստեղ կգտնեք նաև այս միջոցների համար նախատեսված պայուսակները: Իսկ հարդարվելուց հետո չպետք է մոռանալ ներքին գեղեցկության մասին. Victoria's Secret-ի յուրօրինակ ու վառ, չկրկնվող ու գայթակղիչ լողազգեստներն ու ներքնազգեստները թույլ կտան կանանց և աղջիկներին հանգիստ լինել նաև <<ներքին գեղեցկության>> հարցում:

 

Հաճախ դիտվածները

  • Marena Wedding Salon
    Marena Wedding Salon

    Marena Wedding Salon-ը կազմակերպում է թեմատիկ և օրիգինալ հարսանեկան արարողություններ: Marena Wedding Salon-ի կազմակերպած հարսանեկան արարողությունները առանձնանում են իրենց յուրահատուկ ոճով, օրիգինալ և չկրկնվող լուծումներով, ինչպես նաև նոր կրեատիվ էլեմենտներով:

  • OVS Kids-ի պաշտոնական բացումը Dalma Garden Mall-ում
    OVS Kids-ի պաշտոնական բացումը Dalma Garden Mall-ում

    Դալմայի կանաչ գոտում հոկտեմբերի 27-ին տիրում էր բարձր տրամադրություն։ «Զեթ Ընդ Էյ» խանութների ցանցը համալրվեց ևս մեկով. OVS իտալական նորաձևության մանկական խանութ-սրահը բացվեց Դալմա Գարդեն Մոլում:

  • Նոր Զովքի թվով 23–րդ խանութ-սրահի բացումը
    Նոր Զովքի թվով 23–րդ խանութ-սրահի բացումը

    Դեկտեմբերի 1-ին` Երևանի Վիլնյուսի 85 հասցեում, պաշտոնապես բացվեց Նոր Զովք սուպերմարկետների 23-րդ խանութ-սրահը:

  • Polo Ralph Lauren-ը Երևանում հիմա ամբողջ ընտանիքի համար է
    Polo Ralph Lauren-ը Երևանում հիմա ամբողջ ընտանիքի համար է

    Polo Ralph Lauren-ի հայաստանյան հավաքածուն այսուհետ համալրվել է նաև մանկական տեսականիով:

Կապ մեզ հետ

Զանգահարեք՝ 077 362 367

099 177 511

010 507 005

Գրեք մեզ՝ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Գտեք Մեզ